Ադրբեջանի նախագահի մասին հոդվածներ տպագրող լրագրողին սպառնացել են
Ադրբեջանի լրագրողական հասարակությունը խորապես վրդդովված է «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմաիլովային ուղղված ճնշումների և սպառնալիքների համար:
Հիշեցնենք, որ լրագրողը, ով հայտնի է իր քննադատական հոդվածներով, մարտի 7-ին նամակ է ստացել, որով պահանջել են դադարեցնել իր հետաքննությունները, հակառակ պարագայում սպառնացել են տարածել նրա անձնական լուսանկարները:
Նշենք, որ թղթակիցը տևական ժամանակ է զբաղվում է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի ընտանիքի անդամների գաղտնի բիզնես գործունեության հետաքննությամբ:
Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտը թղթակցի հանդեպ իրականացվող բռնաճնշումները գնահատել և որակել է որպես պրոֆեսիոնալ լրագրողի աշխատանքի միջամտություն՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությունների, անհապաղ հետաքննություն անցկացնել, բացահայտել և պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակից են այս ամենին: