Տնտեսություն 13:16 10/03/2012

Անցած հինգ տարիների ձեռքբերումները սոցիալ-տնտեսական բնագավառում. ամփոփել է նախագահ Սերժ Սարգսյանը

ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած ելույթում ՀՀ նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ամփոփել է անցած հինգ տարիների ձեռքբերումները սոցիալ-տնտեսական բնագավառում:

Իր խոսքում նախագահը նախ անդրադարձավ այս տարիների ընթացքում հնչած քննադատություններին.
«Գաղտնիք չէ, որ 2007 թվականից ի վեր մեր կուսակցությունը մեղադրվել է գրեթե ամեն ինչում: Նախ Ղարաբաղն էինք «ծախում», շատ լավ հիշում եք: Կարծես հասցվեց մոռանալ այդ թեզը: Հետո ցեղասպանությունն էինք ուրանում. այս թեման էլ մեռավ` հո հնարավոր չի անսպառ պնդել նույն անհեթեթությունը: Իսկ տնտեսության բնագավառում այս ողջ ժամանակահատվածում մենք վկան էինք վայքննադատության իսկական խրախճանքի:

Տարիները միշտ սկսվել են հունվարի ամփոփիչ ցուցանիշները դեկտեմբերի հետ համեմատություններով ու հաղթականորեն անկում արձանագրած հարայհրոցներով: Ոչինչ, որ հունվարը դեկտեմբերի հետ համեմատելով ոչ կոմպետենտ եզրակացություններ անելը ուղղակի աչքակապոցի է, կարևորը բարձր գոռալն է:

Տարիներ շարունակ յուրաքանչյուր ամիս սկսվել է նախորդ ամսվա բյուջեի չկատարման մասին չակերտավոր իրազեկումներով` համեմված «բա որ ասում էինք» ոճի ինքնահաստատումներով: Ոչինչ, որ հետո միշտ պարզվել է, որ հարկային ու մաքսային մարմինները գերակատարել են ծրագիրը, կարևորը սևացնելն է` անգամ պետբյուջեի դեֆիցիտը համարելով եկամուտների մուտքագրման թերակատարում:

Տնտեսական աճի ցուցանիշների հրապարակումներն ամեն անգամ ուղեկցվել են մանկամիտ շահարկումներով: Ամեն ինչ շատ պարզ է. իրական աճի ցուցանիշը հայտարարիր իբրև անվանական /ինչպես շատ հաճախ արել ես/, մի անգամ էլ դրանից հանիր գնաճի մեծությունը և դու, տնտեսագիտական քո «հանճարեղ» գիտելիքներով, պատրաստի հավակնորդն ես անկումային հռետորության խոսնակի դափնիների:

Երբ այդքանով էլ ոչինչ չի ստացվում, դիմի´ր փորձված մեթոդին` հողի´ն հավասարեցրու պետական ողջ վիճակագրությունը: Ոչինչ, որ միջազգային մասնագիտացված կառույցները շատ բարձր են գնահատում Ազգային վիճակագրական ծառայության աշխատանքը, դա քեզ համար խնդիր չէ. չէ՞ որ դու արդեն մեծ փորձ ունես Վենետիկի հանձնաժողովին, միջազգային ֆինանսական կազմակերպություններին, Եվրոպական ամենատարբեր կառույցներին, հանձնակատարներին, ԵԱՀԿ-ին, անգամ ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Ֆրանսիային մեղադրելու Հայաստանի իշխանությունների հետ գործարքի մեջ լինելու հարցում: Զավեշտ է, բայց փաստ, որ մարդիկ հողին են հավասարեցնում մեր վիճակագրությունը, երբ այն արձանագրում է դրական առաջընթաց ու աճ, և հաճույքով հավատում են, երբ վերջինս արձանագրում է անկում կամ նվազում:

Իսկ եթե «Վայ, մեր վերջը եկել է» թեմայով հրապարակախոսությունն, այնուամենայնիվ, շարունակում է օգուտ չտալ, մի´ վհատվիր, հստակ պարբերականությամբ բարձրաձայնիր, որ կառավարությունը պարզապես ձախողել է տնտեսական քաղաքականությունը: Այստեղ էլ կարևորը ինքնավստահ կեցվածքն ու հստակ պարբերականությունն է»:

Այնուհետև երկրի ղեկավարը խոսել է թվերի լեզվով ու ձեռքբերումները ներկայացրել փաստերով: «2007 թվականին Հանրապետական կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում` ստանալով օրենքի ուժով ընդունված պետական բյուջե, որը կենսաթոշակային հիմնադրամի միջոցների հետ միասին կազմում էր 658 միլիարդ դրամ: Այսօր կուսակցությունն ավարտում է կառավարման իր այս ժամանակահատվածը` թողնելով ընդունված պետական բյուջե 1 տրիլիոն 44 միլիարդ մեծությամբ»,- նշել է նա ու հռետորական հարց ուղղել` «քանի՞ այսպիսի «ձախողված կառավարում» եք տեսել»:

«Առանց սոցիալական ցնցումների կործանարար ճգնաժամի ճիրաններից երկիրը դուրս բերելը գին ուներ, և այդ գինը մենք վճարեցինք: Վճարեցինք ճգնաժամի առաջին` զուտ ֆինանսական փուլում` լուռ ու մունջ կուլ տալով հայհոյախոսության հասնող մեղադրանքները, որպեսզի գործիք չդառնանք փլուզման անխուսափելիության մասին գովազդային արշավում: Արդյունքում մենք փակեցինք բոլոր ճանապարհները, որոնք տանում էին դեպի ֆինանսաբանկային համակարգի կործանում, ինչի փլատակների տակ անխուսափելիորեն կհայտնվեինք բոլորս: Վճարեցինք ճգնաժամի տնտեսական փուլում, երբ ձեռնարկություն առ ձեռնարկություն փրկության ծրագրեր էինք որոնում և դրամ առ դրամ սոցիալական ծախսերի համար գումարներ հայթայթում: Դա մեր աշխատանքն ու պարտականությունն էր, ինչը մենք անում էինք լուռ` առանց նեղսրտելու հանիրավի սևացումներից: Ինչպես Վազգենը կասեր` անմռունչ էինք դա անում: Մենք դիմակայեցինք ծանր փորձությանը` մեր պետության իմունային համակարգը ևս մեկ աստիճանով ամրացնելով: Հասցրեցինք արդյունքներ էլ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են»,- նշել է նախագահ Սարգսյանն ու փաստել, որ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2011 թվականին կազմել է մոտ 3174 ԱՄՆ դոլար` 2006 թվականի 1982 ԱՄՆ դոլարի դիմաց` աճելով 1.6 անգամ: Նախագահի խոսքով, այս ցուցանիշն անձամբ իր համար բավարար չէ, քանի որ քաղաքակիրթ երկրներում այդ ցուցանիշը բազմապատիկ անգամ ավելին է, սակայն նա նշել է, որ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտարկել, իսկ նշված ցուցանիշը միջազգայնորեն համադրելի գներով կազմել է մոտ 5395 ԱՄՆ դոլար:

«Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Կորցրածը վերականգնելուց բացի հնարավոր է եղել զբաղվածների թիվն այս ժամանակահատվածում ավելացնել շուրջ 18 հազարով»,- նշեց հանրապետության նախագահն ու արձանագրել, որ վերջին 5 տարիների ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 1.8 անգամ, իսկ իրական արտահայտությամբ 40.4 տոկոսով` 63.9 հազար դրամից հասնելով 115.3 հազար դրամի:

«Ապրանքների և ծառայությունների արտահանումը 2011 թվականին 2006 թվականի նկատմամբ աճել է 1.6 անգամ` կազմելով 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը, այսինքն ապրանքների և ծառայությունների ողջ արտադրությունը, 2002 թվականին:

Նույն 5 տարիների ընթացքում բնակչության և տնտեսավարողների խնայողությունների հաշվին ձևավորված ավանդներն ավելի քան եռապատկվել են` հասնելով 983 միլիարդ դրամի: Ընդ որում ավանդատուների քանակն այդ ընթացքում ավելացել է 595 հազարով, որոնցից 565 հազարը ֆիզիկական անձինք են` մեր քաղաքացիները:

2006 թվականի 9.2 տոկոսից 2011 թվականի տարեվերջի դրությամբ տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալը հասցվել է ՀՆԱ-ի 32.9 տոկոսին: Այստեղ էլ համեմատության համար ասեմ, որ դա ավելին է, քան Հայաստանի Հանրապետության ողջ համախառն ներքին արդյունքը 2001 թվականին:

2011 թվականի արդյունքներով հարկային մուտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցրեցինք ՀՆԱ-ի 20.1 տոկոսի մակարդակին` 5 տարիների ընթացքում բարելավելով 3 տոկոսային կետով: Սա իսկապես լուրջ թիվ է: Նախորդ տարվա ցուցանիշներով բացարձակ մեծությամբ դա մոտ 116 միլիարդ դրամ է նշանակում: Միևնույն ժամանակ մենք նաև հարկային լուրջ արտոնություններ ենք կիրառել բիզնեսի` հատկապես փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, որոնց, այսպես ասած, «բյուջետային գինը» միայն 2011 թվականին կազմել է շուրջ 60 միլիարդ դրամ: Այս երկու բացարձակ թվերը մեկ բանի մասին են խոսում, այն մասին, որ հաջողվել է ստվերից դուրս բերել հարյուրավոր միլիարդ դրամի շրջանառության տնտեսավարում»:

Նախագահի խոսքով` նույն ժամանակահատվածում սոցիալական ծախսերն ավելացել են 1.9 անգամ, ընդ որում կենսաթոշակների գծով` 2.2 անգամ. «Արդյունքում 2.5 անգամ ավելացել են կենսաթոշակի միջին և բազային մակարդակները, 79 տոկոսով` ընտանեկան նպաստի միջին չափը, 7 անգամ` երեխայի խնամքի համար նպաստը, ավելի քան 12 անգամ` 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան նպաստը»:

Առողջապահության և կրթության ոլորտ ուղղվող միջոցներն ավելացվել են 1.5 անգամ. «Բարձրակարգ առողջապահությունը քայլ առ քայլ հասցրել ենք մարզեր ու դեռ շարունակելու ենք: Աշխարհի ամենաարդիական կրթությունը ստանալու հնարավորություններ ենք ստեղծել և դեռ ավելացնելու ենք դրանք: Գտել ենք գիտությանն ու մշակույթին ուղղվող միջոցների ավելացման նոր հնարավորություններ, ներդրել նոր մեխանիզմներ, որոնց արդյունքները կունենանք արդեն այս տարի: Ընդամենը մեկ օրինակ. արդեն այս տարի միայն բյուջետային միջոցները, որ ծրագրված է ուղղել մշակույթին, շուրջ 65 տոկոսով գերազանցում են այն ծավալները, որ ծրագրված էր 2007 թվականի համար, և կազմում են 15.4 միլիարդ դրամ»:

Նախագահի ելույթի համաձայն` 2011 թվականին համայնքներին ուղղվող դոտացիաները գերազանցել են 2006 թվականի մակարդակը 2.2 անգամ, 14.7 մլրդ դրամի դիմաց հասնելով 32.5 մլրդ դրամի: Իսկ աղետի գոտում իրականացվող բնակարանաշինության և բնակարանների գնման ծախսերի գծով 2006 թվականին նախորդող երեք տարիների ընթացքում իրականացված 4.1 մլրդ դրամ ծավալով ծրագրերի դիմաց 2009-2011 թվականների ընթացքում կատարվել են 79 մլրդ դրամի աշխատանքներ:

Վերջին հինգ տարիների ընթացքում հաջողվել է պոտենցիալ ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 22 հազար հեկտարով, կանխել 2005 թվականից սկսված` հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների նվազման միտումը և շուրջ երկու անգամ ավելացնել բերքատվությունը:

2007-2011 թվականների ընթացքում արդյունաբերության բնագավառում կատարվել են 226.7 միլիարդ դրամի ներդրումներ, և արդեն 2011 թվականին Հայաստանի արդյունաբերական թողարկման տարեկան աճը կրկնակի գերազանցել է ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը:

2007 թվականի համեմատ 2.5 անգամ ավելացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը` կազմելով 205 մլն ԱՄՆ դոլար: 82 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների քանակը` 2011 թվականին կազմելով շուրջ 300 և ապահովելով մոտ 7 հազար աշխատատեղ:

Բարձր որակավորում պահանջող և տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն արտահանվող արդյունաբերական ապրանքների կառուցվածքում 2007-2010 թվականների ընթացքում աճել է 1.4 անգամ: Ընդ որում, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի և Վրաստանի համանուն աճերը կրկնակի, իսկ Թուրքիայինը` 1.6 անգամ զիջում են Հայաստանի աճի մեծությանը:

2007-2011 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության տարեկան ծրագրերի իրականացման շրջանակներում տրամադրվել են 1.5 անգամ ավելի միջոցներ, քան 2002-2006 թվականներին: 2002 թվականի համեմատ տասնապատկվել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ինդեքսը:

2011 թվականին Հայաստան կատարած զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկվել է 2006 թվականի համեմատ` անցնելով 750 հազարի սահմանագիծը:

Կտրուկ նվազել է բջջային կապի սակագինը, իսկ բջջային բաժանորդների թիվն ավելացել է շուրջ 3 անգամ` կազմելով ավելի քան 3.8 միլիոն: Արդեն 2010 թվականին 1 բնակչի հաշվով շարժական կապի բաժանորդների թվով Հայաստանն ԱՊՀ-ում զիջել է միայն Ռուսաստանին, աշխարհի 210 երկրների մեջ զբաղեցրել 43-րդ տեղը` այդ թվում գերազանցելով իր բոլոր անմիջական հարևաններին:
2007 թվականի 5-ի դիմաց ՀՀ բնակչության ինտերնետ հասանելիությունը 2011 թվականին 100 մարդու հաշվով դարձել է 45, իսկ 2006 թվականի 5.4 միլիոն դրամից 1 մեգաբիթ-վայրկյան ինտերնետ ծառայության մեծածախ գինը նվազել է մինչև 35.6 հազար դրամի, ավելի քան 150 անգամ:

Վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 2 անգամ ավելի ճանապարհաշինարարական աշխատանքներ են իրականացվել նախորդ հինգ տարիների համեմատ: 2007-2011 թվականներին հանրապետությունում կառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 1500 կիլոմետր ճանապարհ:

Գազի բաժանորդների թիվը մոտ 200 հազարով գերազանցում է 2007 թվականի մակարդակը, իսկ խմելու ջրի մատակարարումը օրական 11.18 ժամից 2011 թվականին հասցվել է 16.64 ժամի:

Ներկայացնելով այս ցուցանիշները` նախագահն ամփոփել է. «Սրանք որոշ փաստեր են այն արդյունքներից, որոնք մենք հասցրել ենք արձանագրել վերջին տարիների ընթացքում` միաժամանակ պայքարելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի և նրա բերած հետևանքների դեմ: Այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք այդ արդյունքները լավն են: Ես ասում եմ` ոչ /եթե, իհարկե, համարենք, որ ճգնաժամ չի եղել/: Կարո՞ղ էինք ավելի լավ աշխատել, իհա´րկե կարող էինք: Կարող էին արդյունքներն ավելի լավը լինել, եթե այլ ուժ լիներ իրականացվող քաղաքականության ղեկին, անշուշտ հնարավոր է: Բայց այստեղ երկրորդ հարցն էլ իրավունք ունի գոյություն ունենալու` կարո՞ղ էին արդյունքներն ավելի վատը լինել այդ դեպքում… Այս մեկը, սակայն, թող հնչի որպես հռետորական հարց»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}