Մարիա Կուրսովան պարտության մատնեց ադրբեջանուհուն
Թուրքական Գազիանթեփում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հերթական հաղթանակները տոնեցին և զգալիորեն բարելավեցին դիրքերը մրցաշարային աղյուսակում: Այս անգամ նրանք համապատասխանաբար առավելության հասան Սոֆիկո Գուրամիշվիլու և Եվա Ռեպկովայի նկատմամբ: Այժմ Մկրտչյանն ու Դանիելյանը 5-ական միավորով զբաղեցնում են 10-րդ ու 11-րդ տեղերը` առաջատարներից` Վալենտինա Գունինայից ու Քրիստինա-Ադելա Ֆոյսորից հետ մնալով ընդամենը մեկ միավորով:
Հաշվետու տուրում Մարիա Կուրսովան պարտության մատնեց ադրբեջանուհի Նարգիզ Ումուդովային և 4 միավորով հանգրվանեց 41-րդ հորիզոնականում:
Լիլիթ Գալոյանը միավորը կիսեց Միխաելա Սանդուի հետ, իսկ Աննա Հայրապետյանը զիջեց Սոֆիո Գվետաձեին: 7-րդ տուրից հետո Գալոյանը 3,5 միավորով 57-րդն է, իսկ Հայրապետյանը 3 միավորով հաստատվել է 75-րդ տեղում:
Ցավոք, Ֆրանսիան ու Ռուսաստանը ներկայացնող Ալմիրա Սկրիպչենկոն և Նելլի Ալեքսանյանը պարտություններ կրեցին համապատասխանաբար Իննա Իվախինովայի ու Զուզանա Բորոսովայի հետ պարտիաներում: Այժմ նրանք իրենց ակտիվում ունեն 4,5 և 2,5 միավոր ու համապատասխանաբար զբաղեցնում են 21-րդ և 80-րդ հորիզոնականները:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը կխաղա Կատերինա Լահնոյի (Ուկրաինա), Լիլիթ Մկրտչյանը` Տատյանա Կոսինցևայի (Ռուսաստան), Մարիա Կուրսովան` Անաստասիա Բոդնարուկի (Ռուսաստան), Լիլիթ Գալոյանը` Իննա Իվախինովայի (Ռուսաստան), Աննա Հայրապետյանը` Ալինա Կաշլինսկայայի (Ռուսաստան), Նելլի Ալեքսանյանը (Ռուսաստան)` Անաստասիա Սավինայի (Ռուսաստան), Ալմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա)` Սալոմե Մելիայի (Վրաստան) հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա