Լյովա Խաչատրյանին ՀՀԿ չեն ընդունել. Նա, հավանաբար, ԲՀԿ-ին կանդամակցի
Երեկ շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Պուրտոյանը որոշել է դուրս գալ կուսակցությունից և նորից պատգամավոր դառնալու համար քննարկում է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը. գրում է «168 ժամը»:
Թերթը հիշեցնում է, որ նա մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Էրեբունի համայնքն ընդգրկող ընտրատարածքներից մեկից, որտեղ ՀՀԿ-ն առաջադրելու է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի թեկնածությունը։ Ա. Պուրտոյանը, սակայն, երեկ թերթին ասել է, որ եթե նույնիսկ չդառնա պատգամավոր, դուրս չի գա ՀՀԿ կազմից։ Իսկ իր առաջադրվելու հարցը կորոշվի այսօրվա համագումարից հետո։
«ԲՀԿ-ին անդամակցելու հարց է քննարկում նաև Ապարանից մեծամասնական ընտրակարգով ընտրված անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ Այդ ընտրատարածքում ՀՀԿ-ն սատարելու է «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանին, ում թեկնածությունը, ըստ մամուլում հրապարակված լուրերի, պաշտպանելու է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Վերջինս երեկ չէր հերքել այդ տեղեկությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն, Լ. Խաչատրյանը սկզբում ցանկացել է անդամակցել ՀՀԿ-ին, բայց նրան չեն ընդունել։ Ասում են, Լ. Խաչատրյանը չի վայելում ՀՀԿ վերնախավի աջակցությունը, որովհետև համարձակություն է ունեցել քննադատել վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները