Հովիկ Աբրահամյանին չի հաջողվել հաշտեցնել Սուրիկ Խաչատրյանին ու Մաքսիմ Հակոբյանին
«168 ժամը» գրում է, որ Սյունիքի ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները ղեկավարելու է ոչ թե Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը, այլ` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը։ Այս մասին թերթը հայտնում է հղում անելով «henaran.am»-ին, ապա հավելում, թե օրեր առաջ Սյունիք մեկնած ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը ցանկացել է հաշտեցնել Ս. Խաչատրյանին և Մ. Հակոբյանին, ինչը, սակայն, նրան չի հաջողվել։
Կայքի փոխանցմամբ` չի բացառվում, որ մարզպետ Ս. Խաչատրյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվի Գորիսի և Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում։ Ս. Խաչատրյանը երեկ հրաժարվել է պատասխանել կայքի հարցերին՝ պատճառաբանելով, թե զբաղված է. «Մի վայրկյան է ժամանակ չունեմ»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները