«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է Արդբեջանի դատարանի որոշմամբ
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունն իր մտահոգություններն է հայտնել ադրբեջանական դատարանի՝ «Islamazeri.az» կայքի խմբագիր Ռամին Բայրամովին ազատազրկման դատապարտելու որոշման վերաբերյալ: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Հուլիսի 11-ին ձերբակալված Ռամին Բայրամովը դարձավ Ադրբեջանում պրոիրանական ուժերի չեզոքացման վերջին զոհը: Բաքուն և Թեհրանը իրար միջև հարաբերություններ պարզելու ժամանակ պետք է դադարեցնեն լրագրողների պատժելու իրենց պրակտիկան, ինչպես նաև ապահովեն խոսքի ազատություն: Այս առումով Բայրամովը իրավունք ունի լիարժեք արտահայտելու իր տեսակետը»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Բայրամովը ձերբակալվել է նույն օրը, ինչ Ադրբեջանի իսլամական կուսակցության ակտիվիստները, սակայն վերջինիս մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և թմրանյութեր պահելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան