Ուշադրություն. Այսօրվանից թեկնածուները սկսում են գրանցման փաստաթղթեր ներկայացնել ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություննների նախապատրաստական միջոցառումները շարունակվում են. այսօրվանից սկսվում է Ազգային ժողովի համամասնական, ինչպես նաև մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների գրանցման փաստաթղթերի ներկայացումը ԿԸՀ: Թեկնածուները դրանք կարող են ներկայացնել մինչև մարտի 22-ը ժամը 18:00-ն:
Համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակների, և մեծամասնականով առաջադրված թեկնածուների գրանցումը կատարվելու է մարտի 22-ից մինչև ապրիլի 1-ը:
Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև ապրիլի 26-ը ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզարշավը Հայաստանում կմեկնարկի ապրիլի ապրիլի 8-ին և կավարտվի մայիսի 4-ին, ժամը 24:00-ին:
Նշենք, որ ըստ ժամանակացույցի, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին եթերաժամ տրամադրող հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները (անկախ սեփականության ձևից) իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը արդեն հրապարակել են մարտի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա