Հայտնի վերլուծաբան Ջոն Քենեդի Օ՛Քոնորը հիմնավորել է Հայաստանի բացակայությունը Բաքվի Եվրատեսիլին
«Եվրատեսիլ երգի մրցույթ. Պաշտոնական պատմություն» բեստսելլերի հեղինակ, վերլուծաբան Ջոն Քենեդի Օ՛Քոնորը «ԲիԲիՍի Ռադիոյի» եթերից անդրադարձել է հայկական պատվիրակության որոշմանը՝ չմասնակցելու Ադրբեջանում կայանալիք 2012 թ-ի Եվրատեսիլին:
Հարցազրույցի ժամանակ Օ՛Քոնորն հայտնել է, թե մրցույթի ողջ պատմության ընթացքում մտաբերում է ևս մեկ դեպք, երբ որևէ երկիր հրաժարվել էր մեկնել մրցույթն հյուրընկալող պետություն:
«Դա եղել է Ավստրիան, որի պատվիրակությունը հրաժարվեց մեկնել Մադրիրդ 1969 թ-ին՝ իր որոշումն հիմնավորելով Իսպանիայում Ֆրանկոյի իշխող ֆաշիստական ռեժիմի առկայությամբ», - ասել է վերլուծաբանը:
Անդրադառնալով Հայաստանի մերժմանը, Օ՛Քոնորը նշել է Ադրբեջանի հետ առկա խնդիրներն ուգործող հակամարտությունը: Նա մտաբերել է նաև 2009 թ-ին Հայաստանը ներկայացնող Արշակյան քույրերի համար քվեարկած Ադրբեջանի 43 քաղաքացիների մասին սկանդալը, երբ նրանց հրավիրել էին երկրի ԱԱԽ բացատրություններ տալու համար: Օ՛Քոնորի խոսքերով, այդ օրերին լայնորեն շրջանառվոււմ էին փաստեր, թե Հայաստանի օգտին քվեարկած բոլոր անձանց նկատմամբ հետապնդումներ էին սկսվել:
Անձնապես բացասական գնահատելով Բաքվում Եվրատեսիլի անցկացումը, Օ՛Քոնորը հիշատակել է նաև Amnesti International իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունը, որում կոչ էր արվում Ադրբեջանում չանցկացնել նմանատիպ միջոցառում, հաշվի առնելով մարդու իրավունքների ոլորտում առկա տխուր վիճակը:
Ըստ ամերիկացի վերլուծաբանի, չնայած այս ամենին, տեղաբնակները դեմ չեն, որպեսզի «ոմանք այցելեն և պատկերացում կազմեն՝ ինչ է իրենից ներկայացնում ճնշող վարչակազմի պարագայում իշխանության ներքո ապրելը»: Վերջիններս «ժպտացող ու երջանիկ հայացքներ կցուցադրեն աշխարհին, մինչդեռ իրականությունն ամբողջովին այլ է», - ասել է ՕՔոնորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները