Թալինի քաղաքապետ. «Ես հաստատ առաջադրվելու եմ»
Ըստ շրջանառվող լուրերի` թեև ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը պատրաստվում է այս խորհրդարանական ընտրություններում էլ առաջադրվել թիվ 15 ընտրատարածքից, բայց ՀՀԿ-ն այս անգամ որոշում է կայացրել սատարել Թալինի գործող քաղաքապետ Մնացական Մնացականյանին: Ներկայացնում ենք հարցազրույցը վերջինիս հետ:
-Պարոն Մնացականյան, լուրեր են շրջանառվում, որ թիվ 15 ընտրատարածքից, որպես ՀՀԿ մեծամասնական պատգամավորի թեկնածու Դուք եք առաջադրվում:
-Այո, ես:
-Իսկ կուսակցության որոշմանը չե՞ք սպասում, բոլորը, ում այդ հարցը տալիս եմ, ասում են, թե սպասում են:
-….
-Հիմա ի՞նչ, Ձեր առաջադրումը համաձայնեցվա՞ծ է կուսակցության հետ, «դաբրոն» ստացե՞լ եք:
-Հավանական է, որ այո…
-Չե՞ք ափսոսում քաղաքապետի պաշտոնը, 2002թ-ից, երկար տարիներ է այդ պաշտոնին եք:
-Բայց պատգամավոր դառնալուց էլ կարող եմ մեր քաղաքում լավ գործերը շարունակել, ոչ մի խնդիր չկա: Մեկ ուրիշը քաղաքապետ կլինի, կաշխատի…ավելի լավ կաշխատի:
-Նախորդ ընտրություններում էլ Ձեր թեկնածությունն առաջադրել էիք, բայց պարտվեցիք Խաչիկ Մանուկյանին: Չե՞ք վախենում, որ նույնը կկրկնվի:
-Ո’չ:
-Այդքան վստա՞հ եք:
-Իհարկե վստահ եմ: Չի կարող այնպիսի բան լինել, որ երկու ՀՀԿ-ական մի տեղից առաջադրվեն:
-Բայց Խ.Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատեց իր մասնակցությունը գալիք ընտրություններին մեծամասնական ընտրակարգով:
-Ես հաստատ առաջադրվելու եմ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում