LSD-ն կարո՞ղ է բուժել ալկոհոլիզմից
Նորվեգացի գիտնականները 1966-70 թվականներին զարմանալի բացահայտում են արել, ըստ որի LSD ծանր թմրանյութի մեկանգամյա օգտագործումը օգնում է ազատվել ալկոհոլիզմից: Հետազոտության արդյունքները գտել են Բի-բի-սիի լրագրողները: Պարզվում է՝ նորվեգացի գիտնականները ալկոհոլիզմով տառապողներին 210-800 գրամ LSD են տվել: Փորձից հետո մասնակիցների 59 տոկոսն էապես նվազեցրել է ալկոհոլի օգտագործումը: Մինչդեռ սովորական մեթոդով բուժվողների 38 տոկոսն էր միայն ազատվել ալկոհոլային կախվածությունից: Թմրանյութի էֆեկտը պահպանվել է ընդամենը կես տարի: Իսկ այն օգտագործողները հետո բողոքել են վատ ինքնազգացողությունից: LSD-ն միջազգային չափանիշներով ծանր հալյուցինոգեն թմրանյութ է համարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա