Մարտի 19-ից հանրակրթական դպրոցներում կմեկնարկեն գարնանային արձակուրդները
Մարտի 19-ից հանրակրթական դպրոցներում կմեկնարկեն գարնանային արձակուրդները և կտևեն մինչև մարտի 25-ը: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ առաջին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կտևեն երկու շաբաթ, այսինքն՝ մարտի 19-ից մինչև ապրիլի 2-ը:
Ն. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շուրջ 40 դպրոցներ արձակուրդ չեն գնա: Դրանք այն դպրոցներն են, որոնք ձմռան արձակուրդները երկարացրել էին գարնանային արձակուրդի հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան