ՔԱԳՎ-ում մեկնարկել է «Արմավիա»-ի ու «Զվարթնոց»-ի ներկայացուցիչների հանդիպումը
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում այս պահին հանդիպում է ընթանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» և «Արմավիա» ընկերության ներկայացուցիչների միջև:
Երկու ընկերությունների մամուլի պատասխանատուներն էլ Panorama.am-ի հետ զրույցում այլ տեղեկություններ հրաժարվեցին տրամադրել, խորհուրդ տալով սպասել հանդիպման ավարտին:
Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան «Արմավիա»-ն հրաժարվեց չվերթներ իրականացնելուց, պատճառաբանելով, թե «Զվարթնոց»-ի սպասարկման գները բարձր են: Այնուհետ Բաղդասարովը հանդս եկավ հայտարարությամբ, որով պահանջում էր 25 տոկոսով իջեցնել սպասարկման գները: Ըստ ընկերության, եթե խնդիրը չլուծվի, ապա ինքն այսօր ևս կդադարեցնի չվերթները:
«Զվարթնոց»-ից հակադարձեցին, թե որպես ազգային փոխադրողի «Արմավիա»-ի նկատմամբ հատուկ սակագներ են կիրառվում, բացի այդ էլ «Արմավիա»-ն Երևան-Մոսկվա, Երևան-Ռոստով չվերթները չի իրականացրել, քանի որ «Ռոսնավիգացիա»-ին ունեցած պարտքի պատճառով արգելված է նրա մուտքը Ռուսաստանի օդային տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին