«Արմավիան» դեռ հաշվարկներ է կատարում
«Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ «Զվարթնոց»-ի հետ բանակցություններն ավարտվել են, սակայն հստակ ոչինչ չի կարող ասել:
«Հիմա հաշվարկներ են իրականացվում սպասարկման գների վերաբերյալ: Հստակ ոչինչ դեռ չկա: Նվեր Մնացականյանն էլ հարցազրույցի է կանչել, դեռ չգիտենք, կարող ենք, թե ոչ»,-ասաց Նանա Ավետիսովան` նշելով, որ ուրիշ ոչ մի բան չի կարող ասել:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հրաժարվեց որևէ բան ասել:
Հիշեցնենք, որ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը պահանջել էր, որ «Զվարթնոց»-ը 25 տոկոսով իջեցնի սպասարկման գները, հակառակ պարագայում ինքը կհայտարարի ընկերության սնանկության մասին:
Այսօր դրկու ընկերությունների ղեկավարները նստել են բանակցությունների սեղանի շուրջ, և ինչպես փոխանցեցին ՔԱԳՎ-ից, կողմերը եկել են փոխհամաձայնության:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա