Դի Մաթեո. «Տորրեսը պետք է վերադարձնի հավատը»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մաթեոն կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ֆեռնանդո Տորրեսի մասին` նշելով, որ ֆուտբոլիստը հոգեբանական խնդիրներ ունի: Այս մասին գրում է «The Sun»-ը:
«Եթե Տորրեսն ունի իմ օգնության կարիքը, ես միշտ նրա կողքին կլինեմ: Ֆեռնանդոն պետք է մոռանա, թե իր համար որքան գումար են վճարել: Նա չպետք է մտածի գոլեր խփելու մասին: Թող պարզապես ֆուտբոլ խաղա: Վերջին մի քանի տարիների ընթացքում Տորրեսը խփել է մեծ քանակությամբ գոլեր: Նա նախկինի նման շարունակում է համարվել աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Ես վստահ եմ, որ կկարողանա հասնել հաջողության: Պարզապես Ֆեռնանդոն պետք է վերադարձնի հավատը սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է մասնագետը:
Հիշեցնենք, որ իսպանացի ֆուտբոլիստը 2011 թ. հոկտեմբերի 19-ից հետո ոչ մի գոլ չի խփել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա