Հարրի Ռեդնապը վստահ չէ, որ ուզում է աշխատել Անգլիայի հավաքականում
Անգլիական «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը խոստովանել է, որ վստահ չէ` ուզո՞ւմ է, արդյոք, աշխատել Անգլիայի հավաքականի հետ, թե՞ ոչ: Այս մասին «L'Equipe»-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է իտալացի մասնագետը: Այն բանից հետո, երբ ընտրանին լքեց Ֆաբիո Կապելլոն, և նրա փոխարեն սկսեցին այդ պաշտոնում տեսնել Ռեդնապին, «Տոտենհեմը» զգալի անկում ապրեց: Դժվար է ասել, թե անկումային այդ իրավիճակը որքանով է կապված Ռեդնապի և Անգլիայի հավաքականի շուրջ ծավալվող խոսակցությունների հետ, սակայն այդ զուգադիպությունը հենց այնպես չէ ստացվել: Հիմա էլ արդեն Ռեդնապն է կասկածում…
«Վստահ չեմ` ուզո՞ւմ եմ դա, արդյոք: Հիմա ես աշխատում եմ «Տոտենհեմի» հետ, և դա ինձ դուր է գալիս: Այնպես որ, ներկա պահին ոչինչ չեմ կարող ասել: Կսպասենք, կտեսնենք»,- ասել է Ռեդնապը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա