Նժդեհի հետքերով
«Հայացքը» զրուցել է «Հայոց արծիվներ» ՀԿ հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանի հետ: Թերթը նրան հարցրել է` ինչպես է վերաբերվում այն կարծիքներին, որ ՀՀ նախագահի հանդեպ նրա սերն ու նվիրվածությունը ոմանք բնութագրում են որպես քծնանք: Ասրյանը պատասխանել է. «Մարդկանց կարծիքով` իմ նվիրվածությունը չափավորելու կարիք ունի: Այդ առումով Նժդեհն ասել է. «Մեզ պետք է այնչափ հայրենասիրություն, որը երբևէ չափավորելու կարիքը լինի»: Իմ գիտակցական ողջ կյանքում ինչ որ արել ու դեռ անելու եմ, եղել է և կլինի անկեղծ»,- ասել է Ասրյանը: