Հարցազրույցներ 09:15 13/03/2012

Հովիկ Շահինյանը կուսակցության համար կաշխատի, կուսակցի համար` ոչ

Հեղինակ` Սյուզի Բադոյան

Մարտի 10-ին կայացած ՀՀԿ համագումարին Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը չէր մասնակցում: Պատճառների և իր հետագա անելիքների մասին Panorama.am-ը զրուցել է նրա հետ:

-Դուք ներկա չէիք Հանրապետական կուսակցության հաշվետու համագումարին, ինչու՞:
-Տեխնիկական պատճառներով:

-Կմասնավորեցնե՞ք, պարոն Շահինյան:
-Բացակայում էի:

-Իսկ հրավիրե՞լ էին Ձեզ:
-Այո, իհարկե, ես պատվիրակ էի և եթե ներկա լինեի, բնականաբար, պիտի քվեարկեի նաև:

-Հարգելի՞ էր Ձեր բացակայությունը:
-Երկրորդ տարբերակ չէր կարող լինել:

-Կարծիք կա, թե համագումարից Ձեր, ինչպես նաև այլոց, օրինակ Լևոն Սարգսյանի, Մանվել Ղազարյանի, Մանվել Տեր-Առաքելյանի, բացակայությունը կուսակցությունից նեղացած լինելու հետ է կապված: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ձեր թվարկած անուններից ում, որ ես ճանաչում եմ, անհնար է, որ կարողանան նրանց նեղացնել կամ, ասենք, իրենք նեղանան կուսակցությունից: Ես դա բացառում եմ իմ մասով և նրանց մասով, ում ես ճանաչում եմ: Ի՞նչ է նշանակում նեղացած: Ինչի՞ց պիտի նեղանայի:

-Նախընտրական շրջանում կապված որոշ պայմանավորվածությունների հետ: Օրինակ, փետրվարին Դուք հայտարարեցիք մեծամասնականով առաջադրվելու ցանկության մասին, բայց օրեր անց հայտարարեցիք, որ վերանայել եք Ձեր որոշումը:
-Իմ չառաջադրվելու հետ կապված ասեմ հետևյալը: Մինչ իմ կողմից առաջադրվելու վերաբերյալ ցանկություն հայտնելը, պարզվեց կուսակցությունն ունեցել է նախնական պահմանավորվածություն ունի նույն ընտրատարածքում Արտակ Սարգսյանի թեկնածությունն առաջադրելու մասով: Եվ ես դա նորմալ եմ ընդունել: Եթե այդ պայմանավորվածությունն ընտրություններից երկու ամիս առաջ ձեռք բերվեր, այդ պարագայում ես կարող էի ինձ վատ զգալ, նեղանալ: Եթե արդեն կա պայմանավորվածություն, հիմա ինչ տարբերություն… Դրանք տակտիկական մոտեցումներ են, գլոբալ հարցեր չեն: Կուսակցությունում կքննարկվեն` ինչու ես չէ, այլ մեկ ուրիշը:

-Այսինքն կուսակցության այդ որոշումը Ձեզ չի խանգարի կուսակցության համար ակտիվ գործունեություն ծավալելու համար:
-Նման երևույթներն ինձ երբեք չեն խանգարել, քանի որ ես հստակ գիտեմ իմ ծրագրերը, իմ մոտեցումներն ու իմ անելիքները: Դրանք այն հանգամանքները չեն, որ կարող էին ազդել իմ տրամադրություների վրա, բացարձակապես:

- ՀՀԿ-ն դեռևս չի հրապարակել համամասնական ցուցակով և մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների անուները: Հաշվի առնելով այն, որ մեծամասնականով առաջադրվելու վերաբերյալ Ձեր հայտարարությունից հետո կուսակցությունը Ձեզ տեղեկացրել է նույն ընտրատարածքում մեկի այլ թեկնածուի առաջադրվելու պայմանավորվածության վերաբերյալ, հնարավո՞ր է որ Ձեր թեկնածությունն առաջադրվի համամասնական ցուցակով:
-Եթե քննարկվի, որոշեն, ուրեմն կլինեմ ՀՀԿ-ի համամասնական ցուցակով:

-Արդեն ուշ չէ՞ այդ քննարկումների համար, կուսակցական ցուցակներն արդեն առաջիկա օրերին պետք է ներկայացնել ԿԸՀ:
-Դե ինչ ասեմ` մի փոքր ուշ, մի փոքր շուտ: Գոյություն ունեն կուսակցության տակտիկական, ռազմավարական քայլեր, աշխատանքների կազմակերպման առավելագույն նպատակահարմարություն և այլն:

-Կարելի է ասել, որ Ձեր` ցուցակ ընդգրկվելու հարցը դեռ չի քննարկվել:
-Ես ինքս հարց չեմ բարձրացրել ցուցակում լինելու, ցանկություն է եղել մեծամասնականով առաջադրվելու, քանի որ այդ ընտրատարածքում ես ունեմ հաղթելու բոլոր շանսերը:

-Ասացիք, որ կուսակցությունը նախնական համաձայնություն ունի Արտակ Սարգսյանի հետ: Դա կարելի է ընկալել, այսպես ասած, «դաբրո»:
-Ոնց ուզում եք ընկալեք, եթե տվյալ կուսակցականը մի վեց ամիս, մեկ տարի կամ երկու տարի առաջ ցանկություն է հայտնել X ընտրատարածքում առաջադրվելու վերաբերյալ և սկսել է որոշակի հասարակական գործունեություն ծավալել, ակցիաներ և այլն (նայած ով ոնց է պատկերացնում դա), հետո փորձում է իր ծրագրերը համահունչ դարձնել կուսակցության մեծամասնական առաջադրվող թեկնածուի նախըտրական ծրագրերին և ներկայանալի դառնալ: Նկատելի է, որ այդ տարածքում որոշակի աշխատանքներ, իհարկե, տարվում են ու այդ թեկնածուին առաջադրում է Հանրապետական կուսակցությունը:

-Բայց ոչ Արտակ Սարգսյանը, ոչ էլ ՀՀԿ-ն դեռևս նրա առաջադրման մասին պաշտոնապես չեն հայտարարել:
-Գուցե Արտակը այդ մասին դեռ չի հայտարարել, բայց որ ես իմ առաջադրվելու վերաբերյալ կուսակցությունից պատասխան ստացել եմ, դա է եղել պատճառը, որ ես չեմ առաջադրվել: Ինձ կոնկրետ այդ մասին տեղեկացրել են կուսակցությունից:

-Դուք, փաստորեն,  հայտարարել էիք ձեր առաջադրվելու վերաբերյալ, մինչդեռ ձեր կուսակցությունն այդ ընտրատարածքի համար դեռ մեկ տարի առաջ ուներ նախատեսած մեկ այլ թեկնածու: Արդյոք դա չի՞ նշանակում, որ Դուք տեղյակ չեք կուսակցության որոշումների մասին: Դա չի՞ նշանակում, որ վերջին շրջանում կուսակցական գործերին ակտիվ մասնակցություն չունեք:
-Իսկ ինչու պետք է յուրաքանչյուր կուսակցական լիարժեք տիրապետի ներկուսակցական պայմանավորվածություներին կամ, ասենք, ինչ-որ համաձայնություններին: Այստեղ տարբեր խնդիրներ կան: Այսինքն` ամեն ոք, ով մտավ կուսակցություն, դուրս եկավ, պիտի ասուլիս տա՞, պատմի թե ինչի համար մտավ, ինչ խոսեց, հա՞:

-Պատրաստվու՞մ եք սատարել Արաբկիրում առաջադրվող ՀՀԿ-ի թեկնածուին:
-Այո, իհարկե: Թիվ 5 ընտրատարածում առաջադրված է կուսակցական, ով նաև իմ ընկերն է: Իսկ ինչ վերաբերում է 4-րդ ընտրատարածքոին, ես դա չեմ կարող, քանի որ այնտեղ առաջադրվելու է իմ կինը՝ Սաթիկ Սեյրանյանը: Բնական է, որ ես պետք է սատարեմ Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը:

-Բայց Դուք նաև կուսակցական եք: Չե՞ք կարծում, որ Ձեր կապերն ու հնարավորությունները պետք է առաջին հերթին ծառայեցնեք ՀՀԿ-ի առաջադրած խնդիրների լուծմանը:
-Համենայնդեպս,  ես չգիտեմ որևէ կուսակցական, ով իր ընտանիքի անդամի առաջադրվելու դեպքում այլ թեկնածուի կպաշտպանի: Սաթիկ Սեյրանյանի առաջադրման վերաբերյալ որոշումը վերջնական է, եթե իմ առաջադրվելու պարագայում եղավ խանգարող հանգամանք, ապա ինքը լրիվ ազատ է:

-Փաստորեն, Դուք պետք է աշխատեք առավելագույն ձայներ ստանալ` մրցակցելով կուսակցի դեմ:
-Հա, ինչ խնդիր կա: Այստեղ ես որևէ խնդիր չեմ տեսնում: Սաթիկ Սեյրանյանն անկուսակցական է, հավանաբար կգտնվեն քաղաքական որոշ ուժեր, որ կսատարեն իրեն:

Նախորդող նորությունը` Ալբերտ Երիցյանը վերանայել է մեծամասնականով առաջադրվելու որոշումը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}