Շուշան Պետրոսյանին խորհրդարան մտնել ստիպեց «սրտացավությունը»
«Հենց այս պահին ներկայացնում եմ ՀՀԿ-ին անդամագրվելու համար պահանջվող փաստաթղթերը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով մեր զանգելու ժամանակ գտնվում էր ՀՀԿ-ին անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր լրացնելու գործընթացում: Հարցին՝ ի՞նչ է անելու խորհրդարանում, երգչուհին ասաց. «Կտեսնենք, ժամանակը ցույց կտա»: Իսկ այն հարցին, թե ինչը նրան ստիպեց մտնել խորհրդարան, նա պատասխանեց. «Սրտացավությունը»:
Նշենք, որ օրեր առաջ ասուլիսում երգչուհին հայտարարել էր, որ եթե իրեն առաջարկվեր Ազգային Ժողովում տեղ, ապա կհամաձայնվեր: Ինքը ստեղծագործող մարդ է և կարծում է, որ ԱԺ-ում էլ կարելի է ստեղծագործել, այնտեղ էլ ինչ որ բան փոխել: Շ.Պետրոսյանը նաև նշել էր, որ «ԱԺ կգնար միայն Հանրապետական կուսակցության հետ»:
Մեր այն դիտարակմանը, թե փաստորեն ՀՀԿ-ում ընդունեցին երգչուհու հայտարարությունը և խորհրդարան մտնելու առաջարկ արեցին: Շ.Պետրսյանը նշեց. «Փաստորեն: Ինչ անեմ, ուրիշների հետ հույսեր փայփայեմ ու ձայն չհանե՞մ»: Այնուհետև երգչուհին ավելացրեց, որ խորհրդարան մտնելու միակ նպատակը գործելն է: «Արդեն անտանելի է լսել այս վայնասունը, բողոքները, հերքումները, չսիրելը, չընդունելը, չվստահելը, այդ ամեն ինչը կոտրելու համար պետք է քայլ անել, պետք է գնալ այնտեղ և փորձել ինչ որ բան փոխել»,- նշեց երգչուհին:
Իսկ մշակութային ոլորտում առաջին քայլը, ըստ Շ.Պետրոսյանի, կլինի այն, որ մեր մշակույթը կմաքրի որևէ այլ աշխարհիկ մշակութային ազդեցություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները