Համալրումներ ԲՀԿ-ում
«168 ժամի» տեղեկությունների համաձայն ` մինչև մարտի 17-ին կայանալիք ԲՀԿ համագումարը այդ կուսակցությանն անդամակցելու հայտարարություն կանեն նաև ԱԺ նախկին նախագահ և ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը: Վերջին երկուսի հետ թերթը չի կարողացել կապվել, Վ.Վարդապետյանը գտնվում է արտերկրում, իսկ Տ.Թորոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս լուրը: Ընդամենն ասել է, թե «ասեկոսեները չի մեկնաբանում»: Թերթի տեղեկություններով, սակայն, ԲՀԿ ցուցակում չի լինելու «7 օր» կայքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները