Միջոցներ են ուղղվելու Տավուշում, Վայոց Ձորում և Արագածոտնում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնելու համար
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի նիստը:
Անցնելով օրակարագային հարցերին՝ խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2012 թ. տարեկան աշխատանքային բյուջեն: Միջոցներն ուղղվելու են Տավուշի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում նորագույն տեխնոլոգիաներով պտղատու այգիների հիմնմանը, ինչպես նաև գյուղական համայնքներում ենթակառուցվածքների զարգացմանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մեկ այլ հարցով խորհուրդը հաստատել է 2012 և 2013 թթ. ընթացքում «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում ընդգրկվող համայնքների ցանկը: Այնուհետև քննարկվել և հաստատվել են «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կատարված` «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի 2010 թ. աուդիտի հաշվետվությունը և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի` 2011-2015 թթ. «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ի հետ հաշվեստուգման իրականացման ուղղակի պայմանագրի կնքման առաջարկը:
Հավանության են արժանացել նաև 2012 թ. շինարարական աշխատանքների իրականացման նպատակով վերանայված մրցութային փաստաթղթերի փաթեթի և «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակում նախագծանախահաշվային, տեխնիկական հսկողության և այլ փաստաթղթերի առաջարկների ներկայացման հրավերի օրինակելի ձևերը:
Նիստում որոշվել է «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի միջոցներով պատվիրված և մշակված նախագծերն օգտագործել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին