Ֆրանսիացիները գնել են թուրքական հզոր ավիաընկերության բաժնետոմսերի 38 տոկոսը
Չնայած այն բանին, որ Ֆրանսիայի օրենսդիրի կողմից ընդունվել էր ցեղասպանությունների հերքումը քրեականացնող բանաձև, նախագահ Սարկոզին հանդես էր գալիս Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու անհրաժշետության մասին հայտարարություններով, իսկ Թուրքիայի վարչապետն էլ սպառնում էր տնտեսական պատժամիջոցներ կիրառել Փարիզի դեմ, ֆրանս-թուրքական ընկերությունների բիզնես-համագործակցյան զարգացումը չկասեցվեց: Գրում է թուրքական «Վաթան» (Vatan) օրաթերթը:
Աղբյուրի հաղորդմամբ` թուրքական «TAV» ավիաընկերությունն իր բաժնետոմսերի 38 տոկոսը 874մլն դոլարով վաճառել է ֆրանսիական «Aeroports de Paris Grubu» ավիաընկերությանը: Վերջինիս կառավարման խորհրդի նախագահ Պիեռ Գռաֆը հայտարարել է, որ կատարված գործարքը ոչ մի կապ չունի երկու երկրների վարած քաղաքականության հետ և կրում է բացառապես առևտրային բնույթ:
Նշենք, որ «TAV»-ը գործարկում է մի շարք օդանավակայաններ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Անթալիայում, Վրաստանում, Մակեդոնիայում, Սաուդյան Արաբիայում: 2011-ի ընթացքում թուրքական այս ավիաընկերությունը կատարել է 451 հազար չվերթ և փոխադրել մոտավորապես 53մլն ուղևոր: Ունեցել է 2 մլրդ 34 մլն թուրքական լիրայի տարեկան եկամուտ, որից մաքուր շահույթը կազմել է 120.5 մլն լիրա (շուրջ 60մլն դոլար): Իսկ «TAV»-ի բաժնետոմսերի 38 տոկոսը գնած ֆրանսիական վերոհիշյալ ավիաընկերությունն ընդհանուր առմամբ շահագործում է 25 օդանավակայան: 2011-ի ընթացքում իրականացրել է 88 մլն ուղևորի փոխադրում: Տարեկան եկամուտը կազմել է 2 մլրդ 502մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին