Yahoo!-ն դատի է տվել Facebook-ին
Yahoo!-ն դատի է տվել աշխարհի ամենատարածված Facebook սոցիալական ցանցին` մեղադրելով վերջինիս տասը պատենդավորված տեխնոլոգիաներն անպօրինի օգտագործելու համար:
Ըստ «Ուտռո.ռու»-ի, Կալիֆորնիա նահանգի Սան-Խոսեի դատարան ներկայացված հայցում Yahoo!-ն մեղադրում է Facebook-ին պատենդների խախտման համար, որոնք առնչվում են օնլայն-գովազդներին, անձնական տվյալների անվտանգությանը և այլն:
Օրինակ, պատենդներից մեկը, որ տրվել է Yahoo!-ին 2010թ-ին, վերաբերում է վիրտուալ այն հարթակին, որը «թույլ է տալիս օգտատերերին հանգիստ կիսվել իրենց տպավորություններով»:
«Ցավոք, մեր պահանջը Facebook-ից մնաց անկատար և մենք ճիշտ համարեցինք նման պայմաններում դիմել դաշնային դատարան»,- հայտարարում են Yahoo!-ի ներկայացուցիչները: Հայցվորները սոցիալական ցանցից փոխհատուցում են պահանջում, սակայն գումարային հատվածը չեն ճշտում:
Ինչ մնում է Facebook-ին, ապա այս ընկերությունից դեռևս չեն մեկնաբանում ստեղծված իրավիճակը: