«Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն փոխհամաձայնության եկան
ՔԱԳՎ-ում քիչ առաջ ավարտվեցին «Զվարթնոց» օդանավակայանի ու «Արմավիա» ընկերության ղեկավարների բանակցությունները: Ինչպես փոխանցեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը, «Զվարթնոց»-ը ընդառաջ է գնացել «Արմավիա»-ի պահանջներին, կողմերը սպասարկման գների շուրջ եկել են փոխհամաձայնության:
Չերչինյանը հստակ տվյալներ չհրապարակեց` նշելով, որ կազմվել է պրատքի մարման ժամանակացույց, իսկ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն էլ խոստացել է ընդառաջ գնալ «Արմավիա»-ի պահանջներին: Վերջինս էլ համաձայնել է բնականոն չվերթներ իրականացնել:
Բանակցությունների ու դրա արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները