Կառաջադրվի նաև պլաստիկ վիրաբույժը
«Առավոտի» տեղեկություններով` չի բացառվում, որ պլաստիկ վիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը, ընդառաջելով նոյեմբերյանցիների խնդրանքին, առաջադրվի իր հայրենի Տավուշի մարզում` մեծամասնական ընտրակարգով: «Նրա մրցակիցը թիվ 40 ընտրատարածքում լինելու է վերստին առաջադրվելու մտադրություն ունեցող ներկա պատգամավորը` «Գրանդ» խմբի ղեկավարի որդին` Միքայել Վարդանյանը»,- գրում է թերթը և հիշեցնում, որ Արտավազդ Սահակյանը եղել է ԱԺ պատգամավոր 1995-1999 թվականներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները