«Զվարթնոցի» հետ համաձայնությունից հետո «Արմավիան» հաղորդագրություն է տարածել
«Արմավիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից իրազեկել են, թե ընկերությունն այս տարվա ապրիլ ամսին մտադիր է ներմուծել նոր մեծ ինքնաթիռներ, այդ թվում այնպիսիք, որոնք ընկերության կողմից առաջին անգամ են շահագործվելու:
Հաղորդագրությունում նշվում է նաև, թե ընկերությունը պատրաստվում է ակտիվ ամառային շրջան անցկացնել՝ չվերթներ իրականացնելով տարբեր ուղղություններով, միաժամանակ պահպանելով ավանդական դարձած չվերթները դեպի Մերձավոր Արևելքի և Եվրոպական հանգստավայրեր:
Ավիաընկերությունից հայտնել են նաև, թե թռիչքների աշխարհագրության ընդլայնման համատեքստում ընկերությունը ծրագրում է նոր ուղղություններ բացել դեպի Միլան, Ստոկհոլմ և Բիրմինգեմ:
Հիշեցնենք, ավելի վաղ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը պահանջել էր, որ «Զվարթնոց»-ը 25 տոկոսով իջեցնի սպասարկման գները, հակառակ պարագայում ինքը կհայտարարի ընկերության սնանկության մասին:
Երկու ընկերությունների ղեկավարների միջև երեկ կայացած բանակցությունների արդյունքում, ինչպես փոխանցել էին ՔԱԳՎ-ից, կողմերը փոխհամաձայնության եկել են:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին