Նոր կայք` ashakert.am. «Երեխաներն իրավունք ունեն բարձրաձայնելու և պաշտպանելու իրենց շահերը»
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Երիտասարդական նվաճումներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ashakert.am առաջին ինտերնետային կայքի շնորհանդեսը: Ինչպես բացման խոսքում նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, նման կայքի ստեղծումը միտված է խրախուսելու և ակտիվացնելու երեխաների մասնակցությանը կրթական ոլորտի զարգացման և բարեփոխման գործընթացում` իրականացնելով Երեխաների միջազգային կոնվենցիայի դրույթները:
Նա նշեց, որ եվրոպական երկրներում արդեն մի քանի տարի երեխաներն մասնակցություն են ունենում ոչ միայն իրենց ուսումնական հաստաությունների ղեկավարման գործառույթներում, այլ նաև` տեղական, ազգային և միջազգային ֆորումներում:
«Երեխաներն իրավունք ունեն բարձրաձայնելու և պաշտպանելու իրենց շահերը: Հայաստանում գործող աշակերտական խորհուրդները գործիք են հանդիսանում երեխաների և աշակերտների ձայնը լսելի դարձնելու դպրոցական առօրայում , ինչպես նաև իրենց մասնակցությունը ցուցաբերելու կրթական գործընթացի կազմակերպմանը», - ասաց նա` նշելով, որ նման կայքը հնարավորություն կտա երեխաների կողմից բարձրացված հարցերը, կարծիքներն ու առաջարկություններն ավելի լսելի դարձնել պետական տարբեր օղակներում:
«Մենք հավատում ենք, որ այս կայքի ստեղծումը մեծ նվաճումների միայն սկիզբն է: Առավել արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է համատարած փոփոխություններ կատարել քաղաքական և ինստիտուցիոնալ կառույցներում, ինչպես նաև ազդել արժեքային և մշակութային համակարգում, որպեսզի երեխաներին ընկալեն ոչ միայն որպես մեր ապագայի սերունդ, ահյլ նաև` որպես մեր ներկա լիարժեք քաղաքացիներ», - նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:
Կայքի ստեղծումը կարևորեց նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Իր խոսքում նա նշեց, որ պետական և հասարակական կազմակերպությունները պետք է հետևողական լինեն երեխաների կողմից բարձրացվող հարցերի և խնդիրների շուրջ: «Աշակերտական խորհդուրդներն պետք է ոչ միայն գործնական խնդիրներ լուծեն, այլ ֆորումներում գործելը պետք է ուենենա լուրջ կայացման և զարգացման խնդիր», - ասաց նա:
Բանախոսի խոսքով` կայքը նոր հնարավորություն է տալիս դպրոցականների համար շփվելու մյուս համայքններում գտնվող հայրենակիցների հետ: Միաժամանակ` նա մտահոգություն հայտնեց, որ կայքը չառաջացնի անջրպետներ հենց համադասարանցիների միջև:
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, ևս կարևորելով կայքի ստեղծումը, նկատեց, որ այն արդեն կարելի է նաև ուշացաց համարել, քանի որ 2009 թվականին Հանրակրթության մասին օրենքում արդեն ամրագրված է դպրոցական աշակերտական խորհրդի դերի մասին: Նրա խոսքով` նման ֆորումներին մասնակցելն աշակերտներին դարձնում է ավելի պատասխանատու և կերտում օրինակելի քաղաքացիներ:
Նշենք, որ կայքը փորձարկված է եղել Հայաստանի 30 դպրոցներում և ծառայելու է որպես պլատֆորմ դպրոցների աշակերտական խորհուրդների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին