Ընտրակաշառք` էկզոտիկ մուրաբաների և հեռախոսի տեսքով
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ ՕԵԿ-ը Մարտի 8-ի անվան քողի տակ մուրաբաներ է բաժանում: Այդպիսի նվերներ, ըստ թերթի, բաժանվել են Մալաթիա-Սեբաստիայի դպրոցներում: Նվերի տոպրակներում եղել է 1 բազուկի և 1 գազարի մուրաբա:
ՕԵԿ-ը, ըստ թերթի, առավել արժանավայել նվերներ է բաժանել Սևան եւ Վարդենիս քաղաքներում` 6000 դրամանոց հեռախոսների տեսքով: Թերթը նշում է, որ ՕԵԿ-ի բաժանած նվեր մուրաբաներն ու հյութերը Արթուր Բաղդասարյանի բիզնեսի մի մասն են կազմում, իսկ հեռախոսի արտադրության մասին ոչ ոք տեղյակ չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները