Գոմեսը խնդրել է իրեն չհամեմատել Մեսսիի հետ
Մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը, ով պոկերի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բազելի» հետ պատասխան խաղում (7:0), ասել է, որ իրեն չի կարելի համեմատել Մեսսիի հետ:
«Ես երբեք այնքան լավը չեմ լինի, որքան Մեսսին, բայց նաև չեմ փորձում մրցակցել նրա հետ,- Գոմեսի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Նա միանգամայն այլ կարգի ֆուտբոլիստ է: Նրան իմ մրցակիցը չեմ համարում, քանի որ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, կատարելություն: Մենք ուզում էինք խաղալ այնպես, ինչպես «Հոֆենհայմի» հետ հանդիպման ժամանակ: Մեզնից յուրաքանչյուրը, սակայն, հասկանում է, որ չենք կարող բոլոր խաղերում 7 գոլ խփել: Կարևորն այն է, որ լավ մակարդակի ֆուտբոլ ցուցադրեցինք»:
Հիշեցնենք, որ Մեսսին մեկ շաբաթ առաջ «Բայերի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում 5 անգամ գրավել է մրցակցի դարպասը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա