Սպորտ 18:43 14/03/2012

Հենրիխ Մխիթարյան. «Եթե պրոֆեսիոնալ ես, թուլանալու իրավունք չունես»

Մարտի 17-ին Դոնեցկի «Շախտյորն» իր մարզադաշտում հերթական հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի առաջնության շրջանակներում` հյուրընկալելով Օդեսայի «Չեռնոմորեցին», որը ներկայումս 10-րդ տեղում է և բավական լավ է սկսել մրցաշրջանի գարնանային հատվածը` տոնելով երկու հաղթանակ: Իսկ «Շախտյորը» Կիևի «Դինամոյի» հետ շարունակում է պայքարը երկրի չեմպիոնի կոչման համար:

Այսօր «Դոնբաս Արենա» է ժամանել «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պատասխանել լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

- Հենրիխ, առաջին շրջանում «Չեռնոմորեցի» հետ հանդիպումը բավական ծանր ստացվեց: Այն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով` 2:2: Ստացվում է, որ շաբաթ օրը «Շախտյորին» ծա՞նր հանդիպում է սպասվում:
- «Շախտյորի» համար հեշտ մրցակիցներ չկան, որովհետև բոլորը տրամադրվում են ոչ թե հարյուր, այլ երկու հարյուր և նույնիսկ երեք հարյուր տոկոսով: Ուստի մենք թուլանալու իրավունք չունենք: Չէ՞ որ ընդամենը 8 խաղ է մնացել, և պետք է ամեն ինչ անենք` յուրաքանչյուրում հաղթելու համար:

- «Չեռնոմորեցի» հետ առաջին շրջանի խաղից հետո ի՞նչ եզրակացություններ ես արել քեզ համար:
- Այդ հանդիպման վերջնամասում, հավանաբար, այնքան էլ կենտրոնացած չէինք, ուստի և գոլ բաց թողեցինք: Կարծում եմ` «Դոնբաս Արենայում» դա չի կրկնվի:

- «Չեռնոմորեցի» հետ այդ խաղում դու գոլի հեղինակ դարձար, բացի դա, Օդեսայի թիմի դարպասը գրավել ես նաև «Մետալուրգի» կազմում: Ինչ-որ գաղտնի՞ք կա:
- Չէ, ոչ մի գաղտնիք էլ չկա (ժպտում է): Հավանաբար, խաղերն այնպես են դասավորվում, որ ինձ հաջողվում է գոլ խփել «Չեռնոմորեցին»: Կարող եմ ասել, որ ինձ համար գոլեր ձևակերպելը մեծ պատիվ է: Նշանակություն չունի, թե որ խաղում: Կարևորն այն է, որ գնդակը հայտնվի ցանցում, և կարողանամ օգնել թիմին` հաղթելու:

- Ինչպե՞ս կբնութագրեիր մրցակցին: Որո՞նք են նրա ուժեղ և թույլ կողմերը:
- «Չեռնոմորեցի» խաղը դեռ չեմ ուսումնասիրել: Բայց, կարծում եմ, եթե վերջին երկու խաղում 6 միավոր է վաստակել, կարելի է եզրակացնել, որ գերազանց թիմ է, որում լավ կոլեկտիվ է հավաքվել: Օդեսացիները մինչև վերջ կպայքարեն մեզ հետ` միավորներ վաստակելու համար: Իսկ մենք ամեն ինչ պետք է անենք` նման բան թույլ չտալու համար:

- Որքանո՞վ ես լավ ճանաչում «Չեռնոմորեցի» կիսապաշտպաններին, որոնց դեմ, ամենայն հավանականությամբ, պետք է անձամբ գործես:
- Մի գոտում կենտրոնանալ չի կարելի: Խաղի ժամանակ կարող ես հայտնվել պաշտպանության աջ թևում, հենակետային կիսապաշտպանի դիրքում կամ հարձական գծում… Պետք է ուսումնասիրել մրցակցի խաղն ամբողջությամբ և բոլոր ֆուտբոլիստներին` ուժեղ և թույլ կողմերը գտնելու համար:

- Շատ է խոսվում պահերի իրացման մասին ինչպես «Դնեպրի», այնպես էլ «Իլյիչևեցի» հետ խաղից հետո: Կողքից թվում է, թե դա «Շախտյորի» ամենալուրջ խնդիրն է…
- Կարծում եմ` «Չեռնոմորեցի» հետ խաղում արդեն ամեն ինչ կարգին կլինի (ժպտում է): Կցանկանայի, որ երկրպագուներն օգնեն մեզ այդ խաղում, իսկ մենք ամեն ինչ կանենք` նրանց հաղթանակ պարգևելու համար:

- Հինգշաբթի տեղի կունենա Ուկրաինայի գավաթի խաղարկության վիճակահանությունը: Արդեն մտածո՞ւմ եք այդ մրցաշարի մասին, թե՞ թույլ մրցակիցներ են մնացել…
- Գավաթի խաղարկությունում թույլ մրցակիցներ չեն լինում: Յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական լինել ինչպես մեզ, այնպես էլ մրցակիցների համար: Բոլորն էլ լրջորեն տրամադրվում են հաղթանակի: Առավել ևս, որ քառորդ եզրափակչում միայն մեկ խաղ է նախատեսված, և հաղթողը կհայտնվի կիսաեզրափակչում:

- Միևնո՞ւյն է` ում հետ կխաղաք գավաթային մրցաշարում, թե, կապված վիճակահանության հետ, որոշակի նախապատվություններ կան:
- Որևէ նախապատվություն չունենք:

- Ժադսոնի հեռանալուց հետո դու վերադարձար քեզ համար սովորական` հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրք: Ուզո՞ւմ ես կրկին խաղալ հենակետային կիսապաշտպանի գոտում:
- Կխաղամ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար կհամարի, որտեղ թիմն ինձանից ավելի շատ օգուտ կստանա:

- Իսկ ինքդ քեզ որտե՞ղ ես ավելի լավ զգում:
- Հետ քաշված հարձակվողի դիրքում:

- Վերջին տուրերում ուկրաինական ֆուտբոլում շատ սկանդալներ գրանցվեցին: Ի՞նչ կարող ես ասել այդ մասին:
- Ես նայել եմ «Դնեպրի» ու «Վորսկլայի» խաղի հաշվետվությունը: Հավանաբար, ամենածիծաղելին այն դրվագն է, երբ դեղին քարտ է ստանում Կրավչենկոն: Կարելի է ասել` ոչ մի բանի համար: Նույնիսկ ինքը երևի չհասկացավ, թե ինչի համար զգուշացվեց: Ինձ համար նույնպես դա գաղտնիք է:

- Չե՞ս կարծում, որ ուկրաինական ֆուտբոլն ինչ-որ չափով քաղաքականացվել է:
- Եթե անկեղծ, քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում (ծիծաղում է):

- Հենրիխ, դու մտար «Շախտյորի» պատմության մեջ` խփելով թիմի 1700-րդ գոլը «Դնեպրի» հետ խաղում: Ինչպիսի՞ զգացումներ առաջացրեց այդ իրադարձությունը:
- Շատ ուրախ էի, որ խփեցի այդ գոլը: Ինձ համար հաճելի է, որ անունս գրվում է «Շախտյորի» պատմության մեջ: Սա մեծ թիմ է, և շատ ուրախ կլինեմ, որ հաջողվի խփել նաև 1800-րդ գոլը, եթե նման հնարավորություն լինի, նաև 1900-րդը:

- Երկրպագուների սիրելին ես: Քվեարկությունների արդյունքում ճանաչվել ես ամսվա լավագույն խաղացող, Հայաստանի 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ: Խաղերից առաջ պատասխանատվությունն ուժե՞ղ է ճնշում:
- Ոչ, պատասխանատվությունն այդ առումով չի ճնշում, որովհետև լավագույնը ճանաչվելը հաճելի իրադարձություն է: Դա խաղերի և մարզումների համար լրացուցիչ մոտիվացիա է: Եթե դու պրոֆեսիոնալ ես, թուլանալու իրավունք չունես:

- Ինչպիսի տրամադրության մեջ է Լուիս Ադրիանոն, ով վերջին խաղում չիրացրեց գոլային մի շարք հնարավորություններ:
- Դե, սա ֆուտբոլ է: Բոլորն էլ նման իրավիճակներում լինում են: «Կարպատների» հետ խաղում ես, օրինակ, 4 լավ պահ ունեի, որոնք չիրացրեցի: Այնպիսի դիրքերից չկարողացա գրավել մրցակցի դարպասը, որ ինքս էլ զարմացած եմ: Ադրիանոյի պարագայում նույնն է: Հնարավոր է` սա սև շրջան է, բայց տա Աստված, որ շատ արագ հաղթահարի այդ փուլը և կրկին սկսի գոլեր խփել:

- Ընդհանրապես` ֆուտբոլիստները նման սայթաքումները երկա՞ր են վերապրում:
- Դա շատ ծանր է, հատկապես` հարձակվողի համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}