Ռուստամ Գասպարյանը փոշմանել և առաջադրվում է
«Հրապարակը» գրել է, որ թիվ 21 ընտրատարածքում իրավիճակը շարունակում է մնալ անկանխատեսելի: «ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով համաձայնել էր չառաջադրվել, պայմանով, որ իրեն կընդգրկեն ԲՀԿ համամասնական ցուցակում, կարծես փոշմանել է և կրկին որոշել է առաջադրվել: Պատճառը թերևս այն է, որ Գասպարյանին դուր չի եկել այն տեղը, որը նրան տվել են ցուցակում: Հիշեցնենք, որ այս տարածքում ՀՀԿ-ԲՀԿ համաձայնություն էր ձեռք բերվել` համապատասխանաբար Նահապետ Գևորգյանին և Ռուստամ Գասպարյանին չառաջադրելու մասին: Նախատեսվում էր առաջադրել ՀՀԿ-ական, ՄԱՊ-ի տնօրեն Ալիկ Պետրոսյանին»,- տեղեկացնում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները