Ջոն Հեֆերն. Հաշտեցումից կշահեն բոլորը
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հերթական անգամ հանդես է եկել վիդեոուղերձով: Ներկայացնենք ուղերձի տեքստային տարբերակի թարգմանությունը.
«Ես վերջերս կնոջս՝ Լիբբիի հետ մի ֆիլմը դիտեցինք, որի թեման շատ բովանդակալից էր: «Եթե բոլորը» ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ու պատմությունն էլ վերաբերվում է ԼՂ-ին: «Եթե բոլորը» ֆիլմում առաջ է քաշվում հաշտեցման թեման։ Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն որոշակի նմանություններ ունեն՝ նույն ընտանեկան հոգսերը, նույն ընտանեկան կապերը, նույն ընտանիքների վիշտն ու թախիծը։
Նույն շաբաթվա ընթացքում ես եղա նաև Երևանի թիվ 190 դպրոցում և աշակերտների հետ քննարկեցինք այդ թեման և անդրադարձանք այն թեմային, որ հայրեն ու ադրբեջանցիները բազմաթիվ նմանություններ ունեն»,-նշել է դեսպանը:
Աշակերտները տարբեր ձև արձագանքեցին: Աշակերտներից մի մասը համաձայնվեցին՝ ասելով, որ պատրաստ են իրենց դասարանում տեսնել այլ ազգի ներկայացուցիչներ, այդ թվում և ադրբեջանցիներ, մյուսները նաև բավականին կոշտ են արձագանքել։ Աշակերտներից մեկն էլ ինձ հարց ուղղեց, թե ինչպես կվարվեին ամերիկացի աշակերտները, եթե հայտնվեն այդպիսի իրավիճակում: Ես նշեցի, որ ԱՄՆ-ն նույնպեաս դժվարին պատմություն է ունեցել՝ օրինակ ստրկատիրական ժամանակները: Հարյուրավոր տարիներ աֆրոամերիկացիները ստրուկի կարգավիճակ ունեին, և այդ ընթացքում ռասսայական լարվածությունն ու ատելությունը աճում էր, որն էլ դարձել էր լուրջ խնդիր։ Սակայն վերջին 50 տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել ռասսայական հաշտեցման։ Իսկ դրա լավագույն ապացույց՝ Բարաք Օբամայի նախագահ ընտրվելն էր»,-նշել է Ջոն Հեֆերնը:
«Իրական հաշտեցում հնարավոր է, և ես հուսով եմ, որ բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն հանուն հաշտեցման՝ նույնիսկ ամեն անգամ նույնիսկ մեկ հոգու հաշտեցնելու համար։ Հաշտեցումից կշահեն բոլորը»,- ասել է դեսպանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում