ՄՏՍ-ի նախկին պաշտոնյան նշանակվել է «ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Վլադիսլավ Սոկոլովին կոմերցիոն տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: Ընկերությունում իր պարտականությունները Վլադիսլավ Սոկոլովը ստանձնել է 2012 թ. մարտի սկզբին: Նախկինում նա նման պաշտոն է զբաղեցրել «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» (ՄՏՍ) ընկերությունում:
«ԱրմենՏել» ընկերությունից հայտնում են, որ Վլադիսլավ Սոկոլովի աշխատանքային ուղին հիմնականում առնչվում է հեռահաղորդակցության ոլորտին ` 1999-2011 թթ. նա աշխատել է «Մոբիլնիե ՏելեՍիստեմի» ընկերությունում: ՄՏՍ-ում Վլադիսլավ Սոկոլովն աշխատել է տարբեր պաշտոններում` վաճառքի և սպասարկման գրասենյակի մասնագետից մինչև մանրածախ շուկայի գծով կոմերցիոն տնօրեն, ունենալով նաև մասնաճյուղերի կառավարման փորձ` Կալուգայում և Սանկտ-Պետերբուրգում:
Մեկնաբանելով նոր նշանակումը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Արդեն երկրորդ տարին է ինչ «ԱրմենՏել» ընկերությունը շուկայի բոլոր հատվածներում ցուցադրում է բաժանորդային բազայի տպավորիչ աճ: Այդ միտումն ուղեկցվում է նաև հասույթի ավելացմամբ, և մենք վստահ ենք, որ Վլադիսլավի աշխատանքի շնորհիվ մեր ընկերության զարգացման դրական միտումները կպահպանվեն և կամրապնդվեն»:
«Ես ուրախ եմ ստանալ Հայաստանում Beeline թիմի հետ աշխատելու հնարավորություն և ղեկավարել երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը: «ԱրմենՏելե-ի արհեստավարժ կոլեկտիվի հետ մենք կշարունակենք մշակել նոր առաջարկներ և կամրապնդենք մեր դիրքերը երկրի հեռահաղորդակցության ոլորտի բոլոր հատվածներում»-, նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վլադիսլավ Սոկոլովը:
Վլադիսլավ Սոկոլովը ավարտել է Տվերի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, և դասընթացներ է անցել Executive MBA ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին