Օսկանյանը հանդիպել է ԱՄՀ պատվիրակության հետ
Այսօր Վարդան Օսկանյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանի հարցերով գործադիր տնօրեն պարոն Մենո Սնելը: Վարդան Օսկանյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
Ըստ աղբյուրի, զրույցի հիմնական թեմաներն էին Հայաստանի տնտեսական մարտահրավերները, զարգացման հեռանկարներն ու կանխատեսումները: Անդրադարձ կատարվեց նաև ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդրանական ընտրություններին:
ԱՄՀ պատվիրակության անդամները հետաքրքրված էին նաև տարածաշրջանային խնդիրներով` հատկապես Սիրիայում, Իրանում, Ռուսաստանում տեղի ունեցող դեպքերի զարգացումներով և Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքի վրա դրանց հնարավոր ազդեցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին