Ռ. Գրիգորյան. ՀՀԿ-ն ոչ թե ճառ ասող, այլ գործ անող կուսակցություն է
«Հանրապետականը միշտ էլ հավատարիմ է եղել իր խոսքերին ու սկզբունքներին, իսկ ինչ վերաբերվում է ընդդիմության կողմից ՀՀԿ համագումարում հնչած հայտարարությունների վերաբերյալ հակադարձումներին, ապա նրանց դերը հենց դրանում է»,- մեկնաբանելով ՀՀԿ համագումարում հնչած հայտարարությունների արձագանքներին՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը:
Ըստ բանախոսի, ցանկացած քաղաքական ուժ, ընտրությւոններին ընդառաջ՝ օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ, ցանկանում է իր համար հաղթանակ ապահովել ու գալ իշխանության:
Մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ՀՀԿ-ի կարգախոսը այլ երկրներից վերցված կարգախոս է, պատգամավորը նշեց. «Իմ համար կարևոր չէ, թե այս կամ այն երկրում, ընտրական գործընթացներում ինչ կարգախոս է օգտագործվել: Կարևոր է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն իր թիմով փորձում է կառուցվածքային փոփոխությունների գնալ: Այստեղ կարևորը դրսևորվող քաղաքական կամքն է, որի առկայությունը ՀՀԿ-ում ակնհայտ է»:
Պատգամավորի խոսքերով, ընտրողն այս տարիների ընթացքում կարողացել է իր համար համապատասխան եզրահանգումներ անել՝ հասկանալով, որ ՀՀԿ-ն ոչ թե ճառ ասող, այլ գործ անող կուսակցություն է:
«Շատ ժամանակ, մենք նույնիսկ մանրամասնորեն չենք ներկայացնում մեր կողմից իրականացվող աշխատանքներ, ինչը մի կողմից նաև պատճառ է դառնում, որ այլ ուժեր փորձում են դրանք վերագրել իրենց: ՀՀԿ-ն պատասխանատու ուժ է, իսկ դա ժողովուրդը գիտակցում է»,- ասաց Ռ. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները