Հարցազրույցներ 10:25 14/03/2012

Ս.Սաֆարյան. ««Ժառանգությունը», ի տարբերություն ՀՀԿ-ի խնդիր չունի հորդորելու, որ իրեն հավատան»

Հեղինակ` Լիա Խոջոյան

Panorama.am-ը ներքաղաքական իրավիճակի, սպասվող զարգացումների ու ընդդիմության հնարավոր միավորման շուրջ զրուցել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքով,  նախընտրական իրավիճակը Հայաստանում:

-Նկատելի է, որ արդեն ընտրական կրքերը թափ են հավաքում: ՀՀԿ 13-րդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ընթերցելուց հետո տեսանելի են, թե նա ինչ ցածրության վրա դրեց մրցակցության նշաձողը և ինչպիսի անհանդուրժողականություն կար իրենց քննադատության ու քննադատողների հասցեին: Իսկ սա շատ էական է այն առումով, որ ՀՀԿ-ն քաղաքական դաշտի թե հիմնական դերակատարներից մեկն է, թե իշխող կուսակցությունը և բավականին լուրջ պատասխանատվություն ստանձնեց սուր ընտրապայքարի համար: Եվ տվյալ պարագայում իմ համար անհանգստացնող կարող է լինել, որ այս կերպ շարունակելու դեպքում հռետորաբանությունը պարզապես անզսպելի կլինի և կունենանք 2008թ-ի տհաճ նախընտրական մթնոլորտը:

Երկրորդ. իմ համար ցուցանիշ է նաև մրցակից կուսակցության` «Ժառանգության» դեմ (թեև ԵԺԿ-ում գործընկեր կուսակիցներ են) սև PR-ի փորձը, որ իրականացվեց մի անձի պատկանող լրատվամիջոցում, ով հրավիրված էր ՀՀԿ համագումարին և ում անունը շրջանառվում է ՀՀԿ ցուցակում լինելու առումով: Սա անհանգստացնում է այն առումով, որ որքան էլ չի բարձրաձայնվում, այնուամենայնիվ ՀՀԿ-ն ինքը չի բացառում կոմպրոմատների և որ ավելի զազրելի է` սև PR կոմպոնենտն այս նախընտրական շրջանում: Հետևաբար չեմ կարծում, որ մթնոլորտը կլինի անպիսին, որ ընտրողին հաճույք կպատճառի և թույլ կտա ընդամենը ընտրություն կատարել:

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք «Ժառանգության» դիրքերն այս մրցավազքում:

-«Ժառանգությունը» նախընտրական շրջան է մտնում առանց չափազանցության բավականին լավ ստարտային պայմաններով և դրա պատճառը զուտ մեր հետևողական աշխատանքն է այս չորս տարիների ընթացքում, որը ոչ մի պահի չթուլացավ: Եվ ես վստահորեն կարող եմ ձևակերպել, որ մեր կուսակցությունը եղել է բնակչության «շտապ օգնությունը»: Եթե համեմատելու լինենք 2007թ-ի իրավիճակի հետ, իհարկե այն անհամեմատելի է` ունենք ճանաչված թիմ, հանրությանը հայտնի առաջնորդ, ունենք նաև կատարված աշխատանք, որի հաշվետվությունը պետք է ներկայացնենք այս ընտրությունների ժամանակ: Եվ մենք, ի տարբերությունը ՀՀԿ-ի, խնդիր չունենք հորդորելու, որ մեզ հավատան :

-Գանք «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» հնարավոր միավորմանը: Ի վերջո, որքանո՞վ կարող է այս միավորումը դրական ազդել «Ժառանգության» վարկանիշի վրա:
-Անկախ տարատեսակ մեկնաբանություններից ակնհայտ է, որ հասարակության զգալի շերտերի համար այն ողջունելի է: Եվ եթե անգամ «Ազատ դեմոկրատների» հետ մեր համագործակցությունը վարկանիշի առումով ոչինչ չավելացնի, հասարակության մեջ կա մի հատված, որը ցանկանում է տեսնել ընդդիմադիր բոլոր խաղացողների միավորումը: Այդպիսին էր նաև 2008թ-ի հասարակական պահանջարկը, ժողովուրդը շատ դեպքերում ասում էր, որ գիտակցում էր, թե որքան մեծ էր տարբերությունը «Ժառանգության» և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի միջև` արտաքին քաղաքականությունից մինչև ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի հարթությունում: Բայց հանուն երկրում դրական փոփոխությունների ու իշխանափոխության հնարավոր համարում էին դա: Հասարակական պահանջը շատ հետաքրքիր էր ձևակերպել խնդիրը և այդպիսի պահանջ եղել է բոլոր ընտրությունների ժամանակ ` 1996-ին, 2003-ին և 2008-ին. միավորման էֆեկտն է ավելի շատ կարևորվում ընտրողի կողմից: Թեև հասկանալի է, որ նման միավորումը չողջունողներն էլ շատ կլինեն:

-Իսկ Ձեր գնահատմամբ` «Ազատ դեմոկրատները» ամբողջովին ազատվե՞լ են տեր-պետրոսյանական թիմ լինելու պիտակից:

-Բարդ հարց է… հանրային ընկալումների մեջ գուցե կա նաև այդ պահը, որովհետև նրանք երկար տարիներ եղել են ՀՀՇ ղեկավար կազմը: Բայց ես մի ճշգրտում կուզեի մտցնել` դա այն ժամանակներն են, երբ անգամ ՀՀՇ-ի ներսում կար անտեսանելի կոնֆլիկտ հենց այդ թևի և Լ.Տեր-Պետրոսյանի միջև: Ավելին` այդ թիմից շատերը, որոնք այդքան էլ բարձր պաշտոններ չեն զբաղեցրել Տեր-Պետրոսյանի օրոք, այնուամենայնիվ նրա պաշտոնաթողությունից հետո ստանձնեցին ՀՀՇ-ի քննադատության ծանր բեռը: Իհարկե, ստերեոտիպերի առումով կարող է լինել նման գնահատական, բայց շատ ավելի կարևոր է իրականությունը, որը շատ ավելի բազմաշերտ է ու բարդ, քան ուղղակի այդ պարզունակ գնահատականը: Ի վերջո` բոլորին կարելի է ասել ՀՀՇ-ական, որովհետև նույն տրամաբանությամբ նույն Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին էլ անվանում են ՀՀՇ-ական շրջանի գործիչներ:

-Վերջնական որոշումը` կմիավորվեք թե ոչ խոստացվել է մարտի 18-ին: Իսկ մինչ այդ ի՞նչ նախադրյալներ ունենք:
-Կարծում եմ այդ խնդրի լուծումը մեծապես կախված է կողմերի իրատեսությունից, իսկապես շահագրգռության աստիճանից ու ճշգրիտ մոտեցումից: Կարելի է շատ բան ցանկանալ ու ակնկալել, բայց պետք է լինել իրատես ու շատ ճշգրիտ մոտենալ խնդրին ու դրա լուծումներին: Ես ամենևին չեմ ցանկանա բացել այն, ինչ ես եմ տեսնում տվյալ պարագայում, որովհետև ցանկացած մանրուք էական է` հաղթահարել 5 տոկոս, թե 7 տոկոս և նմանատիպ այլ հարցեր: Դրանք բոլորն էլ էական են:

Թե ինչպիսին կլինի երկու կողմերի վերաբերմունքն այս ամենին ցույց կտա ժամանակը: Բայց գոնե ես գիտեմ ու հիշում եմ մեզ համար երկուստեք ընդունելի բանաձևը, որ անկախ արդյունքից` միևնույն է «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» դիտարկելու են միմյանց որպես համախոհներ, գործընկերներ: Գոնե մեր ներսում ավելորդ ու անհարկի մեծ սպասումներ չունենք ու նաև չենք կարևորել հապճեպ որոշումների կայացումը ի վնաս հասարակության: Ավելի լավ է չլինի որևէ համագործակցություն, բայց լինի մի բան, որը մեկ ամիս հետո ուղղակի հիասթափեցնի ողջ ընտրազանգվածին: Հետևաբար գոնե այս առումով չափազանց զգուշավոր ենք և չափազանց լուրջ ենք մոտենում խնդրին` մի կողմ թողնելով մամուլում հրապարակվող ու իրականության հետ կապ չունեցող «ամուսնության ու ապահարզանի» վերաբերյալ գնահատականները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}