ԿԳՆ. Սերգո Երիցյանը՝ Լեզվի պետական տեսչության պետ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել Սերգո Երիցյանը: Այս մասին Panorama.am-ին փոխանցեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնեն, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը մասնակցել էր տեսչության պետի թափուր տեղի մրցույթին: Մրցութին մասնակցած Եսայի Թադևոսյանը չի հաղթահարել առաջին փուլը, իսկ մյուս մասնակիցները` Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը անցնելով երկրորդ փուլ` համարվել են հաղթողներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան