ՀՀ ԱԺ փոխնախագահի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետին
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այսօր Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՀՀԿ համագումարում հնչեցրած այն հայտարարությանը, համաձայն որի «Ղարաբաղը եղել է, կա և մնում է հայկական հող»: Թուրք պաշտոնյան ասել է, որ «Ղարաբաղը թուրքական հող է, և այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է»: Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից»:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ի պատասխան Բոզդաղի հայտարարությանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձել է. «Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական և որևէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլև այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական և հայկական պատմական տարածքների հիման վրա`ոչնչացնելով բնիկ հայ և հույն բնակչությանը:
Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի «օկուպացված» լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները և թուրքերը»: Է. Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից և Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում