Ցուցակները` շաբաթավերջին
Չնայած նրան, որ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ն է, սակայն «Երկիրի» տեղեկություններով` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» համամասնական ցուցակները կհրապարակեն այս շաբաթվա վերջին: ՀՀԿ-ի ցուցակը կհրապարկվի հինգշաբթի` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: Թերթի աղբյուրների համաձայն, այդ ցուցակի հետ կապված շատերը ցայտնոտի մեջ են. «ոմանք իրենց շփոթված և անհանգիստ դեմքերը թաքցնել չեն կարողացել անգամ ՀՀԿ համագումարի օրը»:
Ըստ թերթի` ՕԵԿ-ն իր ցուցակը կհրապարակի ուրբաթ կամ շաբաթ: Շաբաթվա վերջին հանրության դատին համամասնական ցուցակը կներկայացնի նաև ՀՅԴ-ն: Իսկ «Ժառանգությունը» ցուցակը կհրապարակի կիրակի: ԲՀԿ-ն, չնայած մարտի 17-ի համագումարին, ցուցակ այս շաբաթ չի ներկայացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները