Թռչունիչը ևս կառաջադրվի. խելացի մարդիկ կօգնեն նրան
«Առավոտը» գրում է, որ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախկին ադամ Խորեն Սարգսյանը տեղեկացրել է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին ինքը կմասնակցի մեծամասնական ընտրակարգով:
Թռչունիչն այժմ փաստաթղթերն է հավաքում` թիվ 24 ընտրատարածքում առաջադրվելու համար: Այս ընտրատարածքն ընդգրկում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը և հարակից 24 գյուղերը:
Թերթի հարցին` ո՞վ է սատարելու իրեն, Թռչունիչը պատասխանել է. «Խելացի մարդիկ»:
Թերթն ավելացնում է, որ իր ունեցած տեղեկություններով` Խորեն Սարգսյանը «սերտ կապեր» ունի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները