Եթե «Արմավիա»-ն վաճառքի հանվի, «Զվարթնոց»-ը պատրաստ է քննարկել` այն գնելու հարցը
Եթե «Արմավիա» ընկերությունը վաճառքի հանվի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը պատրաստ է քննարկել` գնելու հարցը», - այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:
Արձագանքելով այն դիտարկմանը, թե «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն արդեն լրատվամիջոցներին հայտնել է ավիաընկերությունը վաճառելու մտադրության մասին, նա ասաց. «Ճիշտն ասած, մենք չենք ծանուցվել նման մտադրության մասին, նման հայտարարություն մենք չենք ստացել, եթե լինի, ապա կքննարկենք: Կարծում եմ, վաճառքի ժամանակ հայտարարության ձև կա անելու »:
«Մենք չենք լսել: Մենք մեր բանակցությունները վարել ենք «Արմավիա» ընկերության գործադիր մարմնի հետ, իսկ պարոն Բաղդասարովը` սեփականատեր է բաժնեմասի», - ի հավելումն, ասաց ընկերության իրավախորհդրատու Արման Տեր – Տաճատյանը:
Նախորդիվ`
«Զվարթնոց»-ն ու «Արմավիա»-ն կրկին համաձայնության եկան. Փոխադրողը եթե չկատարի պայամանավորվածությունը, «Զվարթնոց»-ը դատարան կդիմի
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին