Իրանական կայք. Ադրբեջանի իշխող ռեժիմի որոշ պաշտոնյաներ դեռևս խելքի չեն եկել
Ադրբեջանի իշխող ռեժիմի որոշ պաշտոնյաներ դեռևս խելքի չեն եկել:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածի հեղինակը, արձագանքելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության երեկ տարածած հաղորդագրությանը, գրում է. «Օրերս Բաքվի ռեժիմի պաշտպանության նախարարը Թեհրանում հայտարարեց, որ փոքր Ադրբեջանը մեծ Իրանի դեմ որևէ թշնամական քայլ չի ձեռնարկի, սակայն ազգային անվտանգության նախարարության կեցվածքը վկայում է, որ այդ երկրի որոշ պաշտոնյաներ ոչ միայն խելքի չեն եկել, այլև Ադրբեջանի իշխող ռեժիմում պառակտումը մեծ տարածում է ստացել»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի`Թեհրան կատարած այցի հաջորդ օրը`մարտի 14-ին, ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պետական դավաճանության մեղադրանքով 22 մարդ է ձերբակալվել, ովքեր մեղադրվում են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հանձնարարությամբ Ադրբեջանում օտարերկրացիների նկատմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ:
Նախորդող տեղեկատվություն` http://panorama.am/am/politics/2012/03/12/safar-abiev/