Աշխարհում շարունակում են առաջատար համարվել ամերիկյան բուհերը
Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանշային ցուցակում շարունակում են առաջատար դիրքերում մնալ ամերիկյան համալսարանները: Աշխարհի լավագույն 100 բուհերից 44-ը ամերիկյան են: Երկրորդ տեղում են բրիտանական ուսումնական հաստատությունները` 10 բուհ:
Վերջին ութ տարիների ընթացքում Times Higher Education-ը կազմում է կրթական աշխարհում մեծ ազդեցություն ունեցող ուսումնական հաստատությունների վարկանշային ցուցակը: Թոփ-հարյուրյակը կազմվում է պրոֆեսիոնալ հանրության շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքում: Փորձագետներին առաջարկում են գնահատել ուսումնական հաստատությունը հետևյալ չափորոշիչներով` կրթության պայմաններ, ուսումնասիրական ծրագրեր, գիտական աշխատանքներին տրվող հղումների քանակ, արտասահմանցի ուսանողների ու մասնագետների քանակ, հայտնում է «Ռիա նովոստին»: Այս տարի սոցհարցմանեը մասնակցել է 17 հազար 544 գիտնական:
«Ոսկե հարյուրյակի» առաջին վեցնյակում են նույն բուհերը, որոնք և նախորդ տարի էին. Հարվրդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, եռյակն ավարտում է բրիտանական Քեմբրիջի համալսարանը: Այնուհետև Ստենֆորդի, Բերկլիում Կալիֆորնիայի, Օքսֆորդի համալսարանները: Ցուցակում ընդգրկված են նաև Արևելքի համալսարանները` Տոկիոյի, Հոնկոնգի, Թայվանի, Սինգապուրի համալսարանները:
Ռուսական ոչ մի համալսարան չի ընդգրկվել ցուցակում: Ըստ ռուս մասնագետների, նման անկման պատճառը գիտական ուսումնասիրությունների ծավալի կտրուկ նվազումն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան