Նախկին կոմունիստ, մարքսիստ, մենատնտես. առաջադրումներն այսօր շարունակվել են
Այսօր ևս շարունակվել են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից տեղեկանում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի թիվ 9 ընտրատարածքում առաջադրել է Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի թեկնածությունը: Նախօրեին այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել էր Ռուբեն Սադոյանին:
ՀՀԿ-ի ԲՀԿ-ի միջև պայքար կծավալվի նաև թիվ 14 ընտրատարածքում. այսօր այստեղ որպես պատգամավորության թեկնածու ՀՀԿ-ն առաջադրել է «Տիգրան Մեծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վրեժ Մարկոսյանի թեկնածությունը: Նախոօրեին Թիվ 14 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել էր «Սևան» գյուղական մարզական հանրապետական խորհրդի նախագահ Բազմասեր Առաքելյանին:
Թիվ 15 ընտրատարածքում այսօր մեկ թեկնածուի առաջադրում է եղել՝ ՀՀԿ-ից Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է առաջադրվել:
Թիվ 16 ընտրատարածքում ևս դեռևս կոալիցիոն երկու կուսակցությունների թեկնածուներն են առաջադրվել. նախօրեին առաջադրվել էր ԲՀԿ-ի թեկնածուն՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, իսկ այսօր ՀՀԿ-ի թեկնածուն՝ «Ալմար» ՍՊԸ-ի տնօրեն Մուրադ Մուրադյանը:
Թիվ 19 ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն, ինչպես արդեն հայտնել էինք, Սեդրակ (Սեյրան) Սարոյանն էր, իսկ այսօր ինքնաառաջադրվել է նախկին ՀՀԿ-ական, Հակոբ Հակոբյանը (Ճոյտ):
Թիվ 20 ընտրատարածքում այսօր ինքնաառաջադրվել է անկուսակցական մենատնտես Էդվարդ Անտոնյանը: Այստեղ նախօրեին ՀՀԿ-ն առաջադրել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:
Թիվ 21 ընտրատարածքում դեռևս միակ առաջադրվածը ՀՀԿ-ի թեկնածու գործարար Ալեքսան Պետրոսյանն է:
Թիվ 23 ընտրատարածքում ԲՀԿ-ն առաջադրել է Էդուարդ Սահակյանի թեկնածությունը. վերջինը «Ապակեմեկուսիչ» ընկերության տնօրենն է:
Թիվ 24 ընտրատարածքում դեռևս առաջադրվել են երկուսը՝ ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) և նախկին կոմունիստ, այժմ անկուսակցական Խորեն Թռչունի Սարգսյանը (ինքնաառաջադրում):
Թիվ 26-ում դեռևս մեկ թեկնածու է առաջադրվել՝ ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանը:
Թիվ 27-ում ՀՀԿ-ն այսօր առաջադրել է ԵԿՄ վարչության անդամ Համլետ Հայրապետյանի թեկնածությունը, իսկ թիվ 29 ընտրատարածքում դեռևս մեկ թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանը:
ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի թեկնածությունը ՀՀԿ-ն առաջադրել է թիվ 31 ընտրատարածքում:
Թիվ 34 ընտրատարածքում ԲՀԿ-ի թեկնածուն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Թիվ 35-ում շարունակում է միայնակ մնալ Սամվել Բալասանյանը:
Թիվ 36 ընտրատարածքում այսօր միանգամից երկու թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ-ից Մխիթար Վարագյանը, իսկ ԲՀԿ-ից Մուշեղ Պետոյանը:
Թիվ 37-ում ՀՀԿ-ն այսօր առաջադրել է Հայկ Գրիգորյանին: Այստեղ ինքնաառաջադրվել է անկուսակցական Սամվել Հարությունյանը:
Թիվ 37 ընտրատարածքում միակ թեկնածուն դեռևս ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն է, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Թիվ 41 ընտրատարածքում, ինչպես նախորդ ընտրություններին, այս տարի ևս առաջադրվել է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Իսկ ՀՀԿ-ն այստեղ առաջադրել է Հակոբ Գառնիկի Հակոբյանի (Պիվի Հակոբ) թեկնածությունը:
Առայժմ առաջադրվում են մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուները, իսկ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած կուսակցությունները չեն շտապում Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել իրենց համամասնական ցուցակները: ԿԸՀ-ն առաջադրումները կընդունի մինչև մարտի 22-ը ժամը 18:00-ն:
Հարակից լուր. Ֆարմանյան, Նուշիկյան, Տոնոյան. առաջադրումների քանակը կտրուկ ավելացել է