Հայաստանի կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում կիրականացվի Եվրոպական միության կրթական համակարգի ընդլայնման ծրագիր: ՀՀ կառավարության այսօրվա նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա զարգացումը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նոր փուլի` 2010-2020 թթ. նպատակներին համահունչ:
Ծրագրով կշարունակվեն և կխորացվեն բարձրագույն կրթության ու միջին մասնագիտական ոլորտի բարեփոխումները՝ Թուրինի գործընթացի համատեքստում, կընդլայնվի ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցությունը և ԵՄ աջակցության գործիքներին և ծրագրերին մասնակցությունը: Ակնկալվում է, որ այս ամենի արդյունքում ՀՀ կրթական համակարգը կընդգրկվի ԵՄ-ի հանրակրթության ոլորտի նոր սկսվող ծրագրերում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան