Orange-ը ֆուտբոլասերների գավաթով սկսում է «Եվրո-2012»-ի միջոցառումների շարքը
Եվրոպայի 2012 թ. առաջնության մեկնարկից առաջ Orange-ն սկսում է իր առաջին համաեվրոպական մրցույթը` ֆուտբոլասերներին հնարավորություն տալով աջակցել իրենց սիրելի թիմերին: Աննախադեպ այս մրցույթի շնորհիվ մարզասերները կարող են նախապատրաստվել համաեվրոպական սպորտային այս միջոցառմանը:
Orange ֆուտբոլասերների գավաթը, որը կմեկնարկի այսօր` www.supporterscup.orange.com կայքում, ողջ Եվրոպայի ֆուտբոլասեր հասարակայնությանը հնարավորություն կտա գրանցվել և առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով մասնակցել կայքի շրջանակներում անցկացվող խաղ-մրցույթներին և ստանալ մրցանակներ, այդ թվում` «Euro-2012»-ի շրջանակներում Orange-ի կողմից առաջարկվող ապրանքներ, նոր հեռախոսներ, իսկ հաղթողները կարժանանան գլխավոր մրցանակին` VIP ավտոբուսով մեկնելու Վարշավա ու Կիև և ներկա լինելու առաջնության առաջին և վերջին հանդիպումներին:
Orange-ի ներկայության 11 եվրոպական երկրներում յուրաքանչյուր ոք, անկախ այն բանից` Orange-ի բաժանորդ է, թե ոչ, կարող է մասնակցել Orange ֆուտբոլասերների գավաթ մրցույթին: Մոտակա ամիսներին Orange-ը նաև այլ մրցույթներ կսկսի` հնարավորություն ընձեռելով կյանքի կոչել «Euro-2012»-ը այն բոլոր ֆուտբոլասերների համար, ովքեր աջակցում են իրենց սիրելի թիմերին ինչպես տանը, այնպես էլ մարզադաշտում:
«Euro-2012»-ը ֆուտբոլասերների համար տարվա իրադարձություն է, և Orange ֆուտբոլասերների գավաթի, պաշտոնական ծրագրային հավելվածի և հատուկ այս առաջնության համար պլանավորված մրցարշավների միջոցով մենք աջակցում են բոլոր ֆուտբոլասերների սպարտային խանդավառությանը: Հավատում ենք, որ մի շարք գրավիչ մրցույթների, ապրանքների ու ծառայությունների միջոցով կկարողանանք մեր բաժանորդների և ֆուտբոլասերների համար կյանքի կոչել այս իսկապես ֆուտբոլային մեծ իրադարձությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ Եվրոպայում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Մրցույթի շրջանակներում անցկացվում են խաղեր, որոնց ֆուտբոլասերները կարող են մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ թիմերով` առցանց կամ բջջային հեռախոսների միջոցով: Սկսած այսօրվանից` ֆուտբոլասերները կարող են գրանցվել և խաղ-մրցույթներին պատրաստվելու համար կազմել թիմեր, իսկ ֆուտբոլային առաջնությանը կարող են պատրաստվել` ստեղծելով իրենց ավատարը սիրելի հավաքականի պատկերով` ավելի շատ տեղեկություններ հավաքելով վերջինիս մասին և ներկվելով ազգային դրոշի գույներով:
«Մոտակա ամիսներին և մինչև խաղերի ավարտը պարբերաբար առաջարկներ ու անակնկալներ կունենանք մեր բաժանորդների համար: Որպես առաջնության պաշտոնական գործընկեր` կկարողանանք մեր բաժանորդներին հնարավորություն տալ` ունենալու յուրահատուկ հուշանվերներ, բրենդավորված տարբեր ապրանքներ ու խաղերի տոմսեր: Ֆուտբոլային տոնին կմասնակցեն բոլորը` կանխավճարային բաժանորդները, Դելֆինի, Թիթեռի ու Պանտերայի բաժանորդները, ինտերներտի բաժանորդները, նրանք, ովքեր այստեղ են դիտելու խաղերը, և նրանք, ովքեր մեկնելու են Լեհաստան և Ուկրաինա և այնտեղ են սատարելու իրենց սիրելի թիմին: Շուտով պատրաստ կլինի նաև հատուկ ծրագրային հավելվածը սմարթֆոններ օգտագործողների համար: Գալիք ամիսներն Orange-ում ֆուտբոլային են լինելու»,- նշեց Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ավելացնենք, որ Orange-ն ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Սա Orange-ի կողմից երբևէ հովանավորված առաջին համաեվրոպական մարզական իրադարձությունն է: Այս նախաձեռնության բոլոր առավելություններից կօգտվեն Orange-ի բաժանորդներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսպանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սլովակիայում, Ռումինիայում, Ավստրիայում, Լյուքսեմբուրգում, Մոլդովայում և Շվեյցարիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա