«Ազատ դեմոկրատներ»-ը կոալիցիայի անդամներին համագումարին չեն հրավիրել
Վաղը «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը գումարելու է իր երկրորդ արտահերթ համագումարը: Panorama.am-ի հետ զրույցում կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ բացի կոալիցիոն անդամներ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից, մյուս քաղաքական ուժերին հրավիրատոմսեր ուղարկվել են:
Ինչ վերաբերում է համագումարի օրակարգին, Ա. Արզումանյանը խորհուրդ տվեց համբերել` «10-ը ժամ մնաց»: Օրակարգի մասին հարցը, մեր զրուցակցին բարկացրեց այն աստիճան, որ նա խորհորդ տվեց «հարգանք ունենալ: Օրակարգերը նույնն են», - ապա հորդորեց Իրանի մասին հարցեր տալ:
Հնարավո՞ր է վաղը համագումարի ընթացքում հայտարարվի այն մասին, որ «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատները» միասին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը բացառեց դա: «Մենք պետք է բավարարվենք նրանով, ինչ որ ասվել է «Ժառանգության» համագումարում, այն է` մարտի 18-ին «Ժառանգություն»-ը կավարտի ԱԺ ընտրությունների մասնակցության հայտի ձևակերպման բոլոր աշխատանքները և կկայացնի բոլոր որոշումները: Հիմա դրանք ընթացքում են»,-ասաց նա` հստակեցնելով, որ հայտ ասելով ի նկատի ունի համամասնական ցուցակի, մեծամասնական կարգով առաջադրումների ու այլ խնդիրների վերաբերյալ հարցերը:
Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը կկայանա վաղը ժամը 12-ին Կառավարության նիստերի դահլիճում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա