«Կենգուրու 2012» -ն` այսօր
Աշխարհի մոտ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում ու Արցախում այսօր «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի օրն է: Ավելի քան 36 000 հայ աշակերտներ, աշխարհի 6 միլիոն հասակակիցների հետ միասին, այսօր լուծում են նույն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրները:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: Հայաստանում մրցույթն անցկացվում է արդեն չորրորդ տարին է:
Արդեն չորրորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված դպրոցական «Կենգուրու» մրցույթը: Մրցույթին այս տարի մասնակցում են 36 000 երեխաներ Հայաստանի և Արցախի մոտ 900 դպրոցներից:
Այս մասին տեղեկացնում է «Այբ» հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան