Օբամա. Ասադը շուտով կհեռանա, իսկ ռազմական միջամտությունը Սիրիայում բացառվում է
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը վաղ թե ուշ վայր կդնի իր լիազորությունները, հարցը նրանում, թե երբ դա տեղի կունենա: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն, մեջբերելով Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի համատեղ մամուլի ասուլիսը:
Տեղեկատվության համաձայն, Օբաման նաև ընդգծել է, թե «ռազմական միջամտությունը Սիրիայում բացառվում է, քանի որ դա կարող է բերել երկարատև քաղաքացիական պատերազմի»:
Բրիտանիայի վարչապետ Քեմերոնն, իր հերթին, մեկնաբանելով սիրիայում ընթացիկ բախումներն ու բռնությունները, նշել է, թե միջազգային իրավունքն ունի «երկար ձեռքեր և լավ հիշողություն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան