Փոքր կուսակցությունների՝ առաջիկա ընտրությունների մասնակցությունը շարունակում է անորոշ մնալ
Հունվար ամսվա ընթացքում, առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասնակցության ու ձևաչափի առնչությամբ, «Panorama.am»-ը ՀՀ կուսակցությունների շրջանում հարցում էր անցկացրել:
Կուսակցությունների մի մասը նշել էին, որ այս կամ այն պատճառներով չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին: Մյուս մասը՝ դրական պատասխան էին տվել մասնակցության հարցի վերաբերյալ՝ հստակեցնելով ձևաչափը:
Այնուամենայնիվ առկա էին կուսակցություններ, որոնք նշել էին, թե իրենց որոշման մասին կհայտնեն ավելի ուշ:
Մասնավորապես «Ազգային Ժողովրդավարական կուսակցությունը» «Panorama.am»-ի հետ զրույցում նշել էր, որ վերոնշյալ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կներկայացնի «քննարկումներն անցկացնելուց հետո»: Պարզաբանելու համար թե ի՞նչ որոշման է հանգել կուսակությունը, կրկին կապ հաստատեց կուսակցության ղեկավար Շավարշ Քոչարյանի հետ, ով կրկին նշեց, որ վերջնական որոշում դեռևս չի կայացրել՝ չցանկանալով մեկնաբանել դրա պատճառները:
«Արդարություն» կուսակցության ղեկավար Արթուր Բալոյանը նշել էր, որ կուսակցությունը ընտրական գործընթացի հետ կապված մի շարք հարցեր կպարզաբանի փետրվարի վեջին: Վերջնական պատասխան ստանալու նպատակով, Panorama.am-ը կրկին կապ հաստատեց Արթուր Բալոյանի հետ:
Վերջինս նշեց, որ կուսակցությունը ֆինանսական և այլ տեխնիկական խնդիրներից ելնելով որոշում է կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին:
Իր հերթին, «Մայր Հայրենիք» կուսակցության ղեկավար Կարինե Թումանյանը նախորդ հարցման ժամանակ նշել էր, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, իսկ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ խոստացել էր ներկայացնել մեկ ամսից:
Այս անգամ տիկին Թումանյանը «Panorama.am»-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին «այլ կուսակցության համամասնական ցուցակով»: Վերջինիս խոսքերով՝ հարցը վերջնականապես կպարզվի մարտի 15-ից հետո ընկած ժամանակահատվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները