Հայաստանում և Ուկրաինայում կհիմնվեն առևտրային ներկայացուցչություններ
Հայաստանում և Ուկրաինայում կհիմնվեն առևտրային ներկայացուցչություններ: Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նշեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև կստորագրվի առևտրական ներկայացուցչություններ փոխադարձաբար հիմնադրելու մասին համաձայնագիր: Վերջինիս նպատակն է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, գործարար նախաձեռնությունների ակտիվացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը:
Հաշվի առնելով համաձայնագրի ստորագրման կարևորությունը երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է համարում ներկայացված Համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա